19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Մարտի մեկը կուլ գնաց, Րաֆֆին գնաց աղոթելու, Շանթին գժանոց տարան…

Մարտի մեկը կուլ գնաց, Րաֆֆին գնաց աղոթելու, Շանթին գժանոց տարան… մենք շարունակում ենք դժգոհ լինել, բողոքել, հայհոյել, պայանջել՝ էլ չենք ուզում էսպես շարունակել, բայց ոչինչ չի փոխվում:  Հենց հիմա Կիեւում նորից վրաններ են բացել, ոստիկաններն էլ զինվել են արցունքաբեր գազով, լրագրողներն էլ իրենց տերերից հանձնարարականներ են ստացել՝ ինչպես լուսաբանել… Մի քանի շաբաթ առաջ էլ՝ Գայ […]

Չորաթանցի ՛՛մոխրոտիկը՛՛՝ Արսեն Սաֆարյանի կողքին /վիդեո/

Նոյեմբերի 21-ին Henaran.am-ը պատմել էր սահմանամերձ գյուղում բնակվող փոքրիկ Մարիաննայի մասին, որի անմշակ, բայց զարմանահրաշ ձայնը գյուղացիների խոսքով՝ ՛՛թուրքի ականջին է կպնում՛՛: Աղջնակի ամենամեծ երազանքը մեծ բեմում երգելն էր: Մեր տարածած տեսանյութը պատճառ դարձավ այդ երազանքի արագ իրականացմանը: Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը դիտելով տեսանյութը՝ որոշում է դիմել երգիչ Արսեն Սաֆարյանին` նոյեմբերի 23-ին կայանալիք մենահամերգին երեխային երգելու հնարավորություն […]

Պարադոքս է, բայց փաստ

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հոկտեմբերին մի փոքր բարձրացավ՝ 3,4% սեպտեմբերի 3.2%-ի համեմատ, բայց շարունակում է մնալ ցածր նույնիսկ ամենավատագույն սցենարների համեմատ: Տարվա սկզբում ամենահոռետեսներն ու ամենաթունդ ընդդիմադիրները չէին էլ ենթադրում, որ տնտեսական ակտիվությունը մեր երկրում այսչափ կնվազի:  Իհարկե՝ մենք կարող ենք հուսադրվել նրանով, որ տնտեսական աճը հարևան Վրաստանում 1,7% է, ու այնտեղ երազում են գոնե 2%-ին հասնելու մասին: Մոտավորապես նույն […]

“Հանուն եվրոպական Ուկրաինայի”.Արեւմուտքը ձեռք չի քաշում Ուկրաինայից /ֆոտո, վիդեո/

Բազմաթիվ ուկրաինացիներ, որոնք բողոքում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստությունները կասեցնելու մասին երկրի կառավարության որոշման դեմ, շարունակում են մնալ Կիեւի կենտրոնում՝ Անկախության մայդանում: Նրանք պայքարում են “Հանուն եվրոպական Ուկրաինայի”, տեղեկացնում է РИА Новости–ն: Նախօրեին բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում եւ մարզերում: Ներկայումս հրապարակում հավաքված մարդկանց շրջապատել է Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատը: Մարդկանց են […]

Սա մեր վերջին պայքարը չի … շնորհավոր, Մոնթե Մելքոնյան /վիդեո/

“Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…”. սա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ  Մոնթե […]

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ

Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար:

Գագիկ Բեգլարյանը թոռնիկ ունեցավ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ՝ նոյեմբերի 24-ին թոռնիկ է ունեցել: Նրա դուստրը՝ Նատան աղջիկ է ունեցել: Փոքրիկին անվանակոչեցին  Հռիփսիմե: Ի դեպ, նախարարի փեսան Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է՝ Ռաֆիկ Խանդանյանը: Այս տարվա հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի […]

Եղանակից

Նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-29-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ին ցերեկը կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 2-3 աստիճանով, 29-ին կնվազի 2-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-29-ին սպասվում են տեղումներ:

Իտալացի ֆուտբոլիստը մասնակցել է ՛՛ Պարիր աստղի հետ՛՛ շոուին

Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի ՛՛յուվենթուսի՛՛ հարձակվող Ֆաբիո Կուալյարելան մասնակցել է ՛՛Պարիր աստղերիի հետ՛՛ շոուի իտալական տարբերակին: Ֆուտբոլիստը ցույց է տվել, որ ոտքերով կարող է աշխատել ոչ միայն ֆուտբոլ խաղալիս: Նա կարողացել է այնպիսի շարժումներ կատարել, որ նույնիսկ պրոֆեսիոնալ պարողի տպավորություն է ստեղծվել: Ոչ միայն հանդիսատենեը, այլ նաեւ ժյուրին անչափ գոհ են մնացել Կուալյարելայի պարից […]

՛՛ԲԿՄԱ՛՛-ի երկրպագուները վիրավորել են հայազգի ֆուտբոլիստներին

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, երեկ կայացած Ռուսաստանի առաջնության ՛՛ԲԿՄԱ՛՛ – ՛՛Սպարտակ՛՛ հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները պարզել են ցուցապաստառ, որով վիրավորանք է հասցված եղել ՛՛Սպարտակի՛՛ հայ ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզին եւ Յուրա Մովսիսյանին: Լրատվամիջոցները նշում են, որ վիրավորանքը եղել է ”ազգային հողի վրա”: Հանդիպման պատվիրակ Ալեքսանդր Սաֆոնովը նկատել է դա եւ նշել խաղի արձանագրության մեջ: Բանակայնինների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ