25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գաղութում ծնված տղայի հետ միասին…/վիդեո/

Աբովյան քրեակատարողական հիմնարկի արհեստագործական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց իր 15 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած դատապարտյալների կենսագրություններին: “Շատերը կարծում են, որ դատապարտվելուց հետո ամեն ինչ կորած է, բայց լինում են դեպքեր, երբ հանցագործների մոտ բացահայտվում է տաղանդ, որը անհամեմատելի ուրիշ է…”,-պատմեց Գայանե Հովակիմյանը: Սպանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Անաստասիա […]

Խոսում եւ երգում է Արտաշ Ասատրյանը /վիդեո/

Երգիչ Արտաշ Ասատրյանը Ամանորի օրերին չի երգելու: Նրա խոսքով, դա ընտանեկան տոն է, եւ կարեւորը բարձր հոնորարը չէ: Ի դեպ,  մի երգի համար սովորաբար տարբեր երգիչներ պահանջում են մի քանի հարյուր հազարից մեծ թվի հասնող գումարներ: Պատահել է այնպես, որ նա առանց որեւէ հոնորարի երգել է: “Կարեւորը որ նրանք ուզում են լսեն Արտաշին, Ասատրյանի երգը”,-ասաց […]

“Ժողովուրդը գազազած է գազի դեմ” /վիդեո/)

“Ինչ որ գազինա վերաբերվում` ժողովուրդը գազազած է գազի դեմ”,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում` գազի սակագնի հետ կապված դիտարկում արեց գրող-երգիծաբան Հրանտ Ղազարյանը  (Հորիզոնը ): “Դա կախված է մեծ տերության քմհաճույքից`  կուզենա իջացնել գինը` կիջացնի, կուզենա չի իջացնի, բայց դէ բարեկամն էլ պիտի բարեկամ մնա ”,-հավելեց 87 ամյա երգիծաբանը: Մանրամասները` Henaran.am –ի տեսանյութում:

Ում է ձեռնտու մանդատները վայր դնելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանդատները վայր դնելը ճիշտ չի համարում: ”Մանդատներից հրաժարվել նշանակում է փոխանցել կոալիցիոն մեծամասնությանը: Մարդիկ երևի ընտրական օրենսգրքին լավ ծանոթ չեն, խոսքը չի գնում միայն այս պատգամավորների հրաժարվելու մասին, որովհետև եթե պատգամավորները փոխվեն, դրանից ոչինչ չի փոխվի, խոսքը գնում է ամբողջ ցանկերը հանելու մասին, չորս կուսակցությունները պետք է իրենց ցանկերը սպառեն, […]

Սյունիքի մարզպետի 40 մլն դրամը /ֆոտո/

Դեկտեմբերի 28-ին՝ Արցախում կայանալիք Ազգային    առաջին  վիճակախաղին 20 հազար սյունեցիների հավատով են սպասում:  Ամբողջ   հասույթը   տրամադրվելու   է   Լեռնային   Ղարաբաղի  վերաբնակեցման  պետական  ծրագրին: “Վերաբնակեցումը  հայրենիքը  վերականգնելու  միջոց   է” խորագրով Արցախի վերաբնակեցման գործում իր ներդրումն է ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինս “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի նախագահն է եւ 40 մլն դրամի վիճակախաղի տոմս  է գնել՝ բաժանելով զորամասերին, […]

Ռոնալդուի նախկին ընկերուհու ամանորյա էրոտիկ ֆոտոսեսիան /ֆոտո/

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին՝ Ներեյդա Գալյարդոն մասնակցել է ֆոտոսեսիայի: Իսպանուհին այդ կերպ ամանորյա նվեր է մատուցել իր երկրպագուներին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն եւ Գալյարդոն հանդիպում էին դեռեւս այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Անգլիայում:

Ցամաք հացի փող չունեմ, ի՞նչ Նոր տարի /վիդեո/

“Ինչ Նոր տարվա մասին կարելի է խոսալ` չորս երեխա, երկուսը ուսանող ու երկուսը դպրոցական , սպասում եմ`  գոնե… վերջապես մեր հարցը կարողանան լուծել…ինչքան պիտի էս սնանկացման գործը շարունակվի”,-այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լարիսա Օհանյանը, ում ամուսինը մահացել է ավիովթարից` Իրան թռիչքի ժամանակ: Ամուսնուս մահից հետո համաձայն դատարանի վճռի՝ նշանակվել է կերակրողի փոխհատուցում, որը սակայն […]

Բրիտնի Սփիրսը հեռանում է բեմից

Ամերիկացի փոփ-աստղ Բրիտնի Սփիրսը, ով պատրաստվում էր շքեղ շոուի Լաս-Վեգասում, կարծես թե փոխել է մտադրությունը: Բրիտնին պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ շոու-բիզնեսից: Բրիտնին պատրաստվում է ամուսնանալ իր սիրելիի` Դեւիդ Լուկադոյի հետ եւ ցանկանում է վիրվել ամուսնուն եւ երեխաներին:  

Ապարդյո՞ւն էր /վիդեո/

Henaran.am-ը “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում նրան, որ վերակազմավորված ՀՀՇ-ը ակտիվ գործունեություն չի ծավալում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀՇ-ը վերակազմավորվեց Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Հովհաննես Իգիթյանի ու Կարապետ Ռուբինյանի կողմից, սակայն սոցոիալական ցանցում վերջերս դիտարկումներ եղան, որ եթե ցանկանում են հեղափոխություն անել, պետք է դուրս գան փողոց ու անեն, […]

Նազարբաևը իր որոշումները ”թանկ է վաճառում”

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ղաղախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ”Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ”ճանապարհային քարտեզը”, սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանի մասին հարցը բաց է մնում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված”: Հետաքրքիր զուգադիպությամբ, Հայաստանի հետ ՄՄ-ին միանալու ”ճանապարհային քարտեզը” ստորագրելու օրերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ