19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայի պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին դադարեցնել պատերազմը: Նա դա արել է այսօր` սուրբ ծննդյան ուղերձի շրջանակներում, գրում է  Газета.Ru-ն:  Նա ասել է, որ “պատերազմն արդեն շատ ճակատագրեր է խեղել” եւ կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային: 

Վարդան Մինասյանը խոսել է հավաքականից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հերթական անգամ խոսել է հավաքականից հեռանալու պատճառների մասին: ՛՛Հուսով եմ, խաղացողները ըմբռնումով են մոտեցել իմ որոշմանը: Ես դա արել եմ իմ ապագայի համար: Ակումբում մարզիչը կարող է սխալվել, իսկ հետո ուղղել իր սխալները: Դա կատարելության հասնելու ճանապարհ է: Իսկ ահա հավաքականում սխալվել չի կարելի: Հվաքականում պետք է […]

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի […]

“Ժառանգություն”-ը գո՞հ է

 “Ժառանգություն”  կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ”  փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին”  հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:   Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի […]

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը ամփոփեց…

  Ավելի քան երկու տասնամյակ “Տաշիր”  բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր՝ ընդգրկելով ոչ միայն  Հայաստանը, այլև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգևոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայությունները՝ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, առաջնային են համարում կրթության, […]

Թուրքիայում երրորդ նախարարն է հրաժարական տվել

Թուրքիայում օրերս տեղի ունեցած կոռուպցիոնսկանդալի պատճառով /որի հետեւանքով նախարարների որդիներ էին ձերբակալվել/ երրորդ նախարարն է թողնում պաշտոնը: Հրաժարական է տվել շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի տղան նույնպես խառն է սկանդալային պատմությանը, գրում է Газета.Ru-ն: Ավելի վաղ նույն պատճառով Թուրքիայում հրաժարական էին տվել էկոնոմիկայի եւ ներքին գործերի նախարարները:

Լավագույն ֆուտբոլիստների լավագույն մեքենաները

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներիից Լեոնել Մեսսի, Զլատան Իբրահիմովիչի, Քրիշտիանու Ռոնալդուի մեքենաները: Ներկայացվող տեսահոլովակում այս ֆուտբոլիստները այդ մեքենաներով երեւացել են 2013թ. ընթացքում:

Ոստիկանությունը շնորհավորում է և հորդորում

Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ  ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են […]

Չեմ կարողանում ներել նրանց, ում ապագայի համար մենք կյանք էինք տալիս

Վերջերս մի առիթով զրուցում էի մի ուսուցչի հետ, ով երեսուն տարուց ավել աշխատել է դպրոցում: Ես ցնցված մնացի նրա կերպարով, նրա տեսակով և նրա անցած ուղով: Ուսուցիչ, ով պատերազմի ժամանակ աշխատելով դպրոցում, ամբողջ շաբաթը դասավանդում էր խտացված ժամերով, ստանում էր ամսեկան ընդամենը երկու հազար դրամ: Ի՞նչ կարող է մարդ անել մեկ ամիս երկու հազար դրամով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ