19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ “Phoenicia Hotel” հյուրանոցի հարևանությամբ, գրում է Газета.Ru-ն: Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և տուժածներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։

Վարչապետի տոնական սեղանը կոկորդիլո՞սն է զարդարելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Ամանորի սեղանին կոկորդիլոս չի լինելու: “Չգիտեմ, որտեղից այդ լուրերը, բայց ես ոչ մի սեր չունեմ այդ կենդանու նկատմամբ եւ չեմ գնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, Ամանորը անց են կացնելու Հայաստանում: “Սովորական հայ ընտանիքների նման, բոլոր հայկական ավանդույթներով եւ ճաշատեսակներով”,-ասաց նա:

Բնապահպանության նախարարը 400 հազար մանրաձուկ է բաց թողել

 Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի,  հաջորդ տարի ավտոմատ մոնիթորինգի համակարգ է ներդրվելու,  յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու էլեկտրոնային տարբերակով հետեւել տնտեսվարողի ջրօգտագործման դինամիկային։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարության իրականացրած աշխատանքների հիմնական նպատակն եղել է ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության եւ գործադիրի հաստատած ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:    Երևանում՝ Դեկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձույն:

Ուկրաինան Մաքսային միությանը միանալու գաղտնի պլան է մշակել

Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս դիտարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Նման տեղեկություն է ստացել “Левый берег”-ը, գրում է lenta.ru-ն:  “Միասնական մաքսային տարածքի ստեղծման եւ Մաքսային միության ձևավորման մասին” պայմանագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է քննարկել փետրվարի վերջին: Պլան-ժամանակացույցը, ինչպես նշվում է, մշակվել է վարչապետ Նիկոլայ […]

Ծիսական ուտեստների գաղտնիքը. Սեդրակ Մամուլյանը խորհուրդ տվեց/վիդեո/

Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Նոր տարվա սեղանին դրվող հայկական ավանդական, ծիսական կերակրատեսակների մասին: Դրանցից շատերը այսօր չեն պատրաստվում:Մինչդեռ նախկինում ամեն ուտեստ ուներ իր խորհուրդը.”Շատ կարևոր է “Քաշիկան”, տարեհացը, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ գաթաների փոքրիկ տեսակները: “Քաշիկան”  հարիսայի տարատեսակ է, պատրաստվում է հավի մսից […]

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   Ալավերդու, Վայքի,Սիսիանի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` […]

Ում կորցրեց աշխարհը 2013-ին /ֆոտոշարք/

2013-ին, ցավոք, կյանքից հեռացան մի շարք աշխարհահռչակ մարդիկ, ովքեր , սակայն, կմնան պատմության մեջ: Ովքեր էին նրանք: Օրերս` դեկտեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհում ամենահայտնի հրացանի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը: Դեկտեմբերի 14-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանացի աշխարհահռչակ դերասան Պիտեր Օ Թուլը: Դեկտեմբերի 5-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սեւամորթ նախագահ […]

Վովայի աղոթքը Րաֆֆու անհետանալու հետ կապ չունի. Ժողովուրդ

Տարեմուտի վերջին հարցազրույցը “Ժողովուրդ” օրաթերթն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Բացի ոստիկանական թեմաներից, Գասպարյանի հետ թերթի թղթակիցները զրուցել են  2013թ. քաղաքական նորամուծության մասին, երբ նա “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ի դեպ, աղոթքից հետո կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ -Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ  -Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն […]

Հրետակոծություն վարչապետի եւ ԲՀԿ-ի միջեւ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է` հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է եւ մտնել կոալիցիա: Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, եւ դա սկսվել է այն բանից, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ