20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

“Ճմուռից” մինչև “թթվով գլուլիկ”. Ամանորը դիմավորենք երգ ու նվագով/վիդեո/

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց Սասնո ավանդական Ամանորի տոնակատարության «բաղադրատոմսով»: «Ինչքան էլ լաց լինեինք մաման մինչ ձյուն չգար մեզ համար պահածո՝ կամպոտ չէր բացի, սա ավանդույթ է…»: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր էլ աշխատում է պահպանել այդ ավանդույթների մեծ մասը:Նրա Ամանորյա սեղանը զարդարում են գաթան ու փախլավան, պասուց տոլման և մսեղեն քիչ է […]

Այս տարի Եվրատեսիլին Հայաստանից մասնակցելու է Արամ MP3-ը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Ամանորի ծրագրում, կեսգիշերն անց հանդիսավար Ավետ Բարսեղյանը “Եվրատեսիլի” հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանից հարցրել է, թե ով է Հայաստանը ներկայացնելու “Եվրատեսիլ-2014”-ին: Գոհարն էլ առաջարկեց դիտել հոլովակը, եւ պարզվեց, որ Հայաստանը Կոպենհանգենում ներկայացնելու է Արամ MP3-ը:

ՌԴ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների առաջնորդների Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա կապակցությամբ, մասնավորապես նաեւ Հայաստանի նախագահին: Մասնավորապես իր շնորհավորական նամակում գրել է, որ Մաքսաին միությանը միանալով` երկիրը ռուս-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու որակական նոր հնարավորություններ է ձեռք բերել:

Կոտայքի մարզում խիտ մառախուղ է

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00 առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Մաղթում եմ՝Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները. Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարեւորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը […]

Henaran.am-ը շնորհավորում է

Henaran.am-ի պատը տարեվերջին լի էր շնորհավորական ուղերձներով եւ բացիկներով: Ուղարկել էին շարքային քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա: Ասել է թե, մենք մեր գործը սիրով եւ անկողմնակալ ենք անում: Սա նշանակում է, որ ընթերցողը վստահում եւ հավատում է մեզ: Մենք էլ սիրում եւ աշխատում ենք մեր ընթերցողի համար՝ միշտ ապահովվելով օպերատիվ, հետաքրքիր, բացառիկ տեղեկատվությամբ: Սա կլինինի նաեւ […]

Նոր Տարվա այս տոնին ողջ աշխարհն է սպասում.Ամանորյա բանաստեղծություններ շարքից

Ամանոր է,Ամանոր, Ուրախ ասում են-խոսում, Նոր Տարվա այս տոնին նոր Ողջ աշխարհն է սպասում: Հոսում է խինդը վարար, Զանգակի պես ղողանջում, Ձեռքի նման փրկարար` Բարևում է ու կանչում: Ծիածանի գույներով Վառվող լույսեր են փնջվում, Արթնանում է քնից խոր Ձմեռպապիկն ու հրճվում: Ձյունանուշի հետ ուրախ Տոնածառի են գալիս, Տոնի առթիվ պար ու խաղ, Ծափ-ծիծաղ են շաղ […]

Թող Տերը ամենքիս պարգեւի քաջառողջությամբ, բարիքով, ուրախությամբ լի տարի. Գարեգին Բ

Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս եւ ի Սփյուռս: Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու […]

Սանտա Կլաուսը “ձեռք է գցել” էլֆին

Ամերիկյան առեւտրի կենտրոններից մեկում ձերբակալել են մի տղամարդու, ով աշխատում էր իբրեւ Սանտա Կլաուս: Ոստիկանությունը ձերբակալել է 62-ամյա Հերբերտ Ջոնսին, ով Սանտա Կլաուսի շորեր հագած փորձել է “կսմթել 18-ամյա աղջկա հետույքը”, ով Էլֆի շորերով է եղել: Աղջիկը դիմել է ոստիկանություն, սակայն Ջոնսն այնտեղ ասել է, որ նման բան չի արել, եւ որ աղջիկը սուտ է […]

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է ասել զինվորներին եւ խմել նրանց կենացը /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ