29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա

image_1800

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այդ մասին տեղեկանում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

image_1798

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել: Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել: “Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, […]

Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

image_1797

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։ Կարեն Ավագյանը նշեց, որ 2013թ. ընթացքում իրականացվել է մոտ 175 ծրագիր։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների հետ, անվճար տրամադրում է նաև իր ռեսուրսները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն)։ Մասնավորապես 2013թ. ավելի քան […]

Վառվեցին Բաղրամյան 26-ի տոնածառի լույսերը /ֆոտո, վիդեո/

image_1796

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախագահական նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, եւ մեկնարկել […]

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները քննարկում են հետագա անելիքները

image_1795

Այս պահին ոչ իշխանական չորս խմբակցությունների ղեկավարները Աժ-ում քննարկում են հետագա անելիքները: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ այստեղ կազմակերպվեց քվեարկություն, սակայն քանի որ հաշվիչ հանձնաժողովի անդամները բոլորը չէ, որ մասնակցում էին,  ընդդիմությունը հայտարարում է, որ քվեարկություն չի եղել: ՀԱԿ պատգամավորը նշեց, թե խմբակցությունների ղեկավարները հավանաբար քննարման արդյունքում հանդես […]

“Գյուղացին շատ բան կարող է ասել, խոզի ժանտախտ չկա”

image_1794

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամանորի նախաշեմին սննդամթերքի անվտանգության ռիսկայնությանը, նշեց, որ ծառայության կողմից դիտարկումներ են կատարվում մեծածախ առեւտրի շուկայում:  “Մենք դիտարկումներ անընդհատ անում ենք, մեզ համար կապ չունի Ամանոր է, թե ոչ, ուղղակի Ամանորին ավելի լայնածավալ են այդ ուսումնասիրություններն արվում”,-ասաց […]

Ամոթ է, ամոթ. Փոստանջյանը գողացավ պատգամավորների քարտերը /վիդեո/

image_1793

Ընդմիջման ժամանակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանեց քվեարկության համար նախատեսված քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվեարկել: Միջանցքում ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դիմելով Արծվիկ Մինասյանին` ասաց, որ չի կարելի նման բան անել, դա հակաօրինական է, այնուհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ: Մյուս պատգամավորները նշեցին, որ չի կարող քվեարկություն լինել, քանի որ […]

Ցուցապաստառներ ԱԺ նիստերի դահլիճում. լրագրողները միանում են բոյկոտին, լարված իրավիճակ /վիդեո/

image_1791

Ազգային ժողովում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, այսօր շարունակվում է արտահերթ նիստը եւ պետք է քվեարկվի “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասերը ՛՛Գազպրոմին՛՛ վաճառելու մասին համաձայնագիրը: ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են հրավիրել մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են համաձայնագրին՝ համարելով այն ինքնիշխանության կորուստ: Նրանց են միացել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Վերջիններս ցուցապաստառներով մուտք են գործել նիստերի դահլիճ: Նախքան […]

Չեն հեռանա Ազգային ժողովի մուտքից /վիդեո/

image_1792

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, իսկ լրագրողական ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, […]

Ցնցված են 18-ամյա ֆուտբոլիստի մահվան առնչությամբ

image_1775

Շոթլանդական ՛՛Հայբերնիանը՛՛ հայտարարել է իր թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Դեյվիդ Փոլի մահվան մասին: Փոլը մահացել է կիրակի առավոտրյան Էդինբուրգում՝ սեփական տանը: Ակումբը հայտարարել է, որ մահվան վերաբերյալ որեւէ կասկածելի դրվագ չի հաստատվել: ՛՛Մենք բոլորս ցնցված ենք այս միջադեպից հետո: հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը մահացածի ընտանիքին՛՛,- ասել է ՛՛հայբերնիանի նախագահ Ռոդ Փետրին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված