23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

”Մարտի մեկին”

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հերքեցին Henaran.am-ի այն տեղեկությունները, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հատուկ պատրաստություն է տեսնում: Մեր աղբյուրների համաձայն, ուժային բոլորը կառույցները բերվում են թիվ 1 պատրաստականության: “Ինչպես ցանկացած հանրահավաքի, ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգ ու կանոնը, լրացուցիչ ոչ մի միջոցառում չի արվել եւ չի նախատեսված”,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ […]

Հայրը երեխային մերկացրել է փողոցում ու քարշ տվել իր հետեւից /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկում անցորդները ապշել են` տեսնելով, թե ինչպես է իր մանկահասակ երեխայի հետ վարվում հարազատ հայրը: Տղամարդը նախ մերկացրել է երեխային, ապա սկսել քարշ տալ իր հետեւից: Հետաքրքրականն այն է, որ ոստիկաններն ականատես են եղել միջադեպին, սակայն չեն միջամտել: Անցորդները պատմել են, որ տղամարդը բարկացել է նրանից հետո, երբ մի քանի րոպե շարունակ համոզելիս […]

Վարդան Պետրոսյանի գործի քննությունը կասկածելի ընթացք ունի/վիդեո/

“Վարդան Պետրոսյանին կալանքի ենթարկելու փաստը ինձ համար շատ ծանր է ու անընդունելի: Նա ծանր հիվանդ է, երկրորդ այն մարդը չէր, որ փախչեր և պատժից խուսափեր: Նրան կալանավորելու փաստը արդեն կասկածի տակ է դնում քննության անաչառությունը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Աբրահամը մարտական է տրամադրված

Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների եւ մենեջերների մասնակցությամբ): “Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու եւ իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը”,- հայտարարել է Արթուր Աբրահամը: […]

Քաղաքացիական սեկտորի եւ օրենսդրի միջեւ առանձնապես սերտ համագործակցության նոր մշակույթ է ձեւավորվում. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ “Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում” միջոցառումը: -Ի՞նչ նպատակ էր հետապնդում նաժաձեռնությունը եւ ինչով է այն կարեւորվում, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Իսկապես, այսօր խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ […]

Վալուեւը ներկա կլինի Մխիթարյանի խաղին

Նախկին բռնցքամարտիկ, այժմ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը ներկա կլինի այսօր կայանալիք “Զենիթ”-“Բորուսիա” խաղին: Վալուեւը հանդիսանում է “Զենիթի” երկրպագու: Twitter-ի իր էջում նախկին բռնցքամարտիկը գրել է.”Կժամանեմ Պիտեր: “Զենիթի” խաղին կգնամ: Մրցակիցը բարդ է, պետք է աջակցել մեր տղաներին: Մենք “Զենիթն” ենք եւ դա մեզ դուր է գալիս: Հավատում ենք ձեզ”: Խաղը կմեկնարկի 21.00-ին:

ՀՀԿ-ից Ռուզան Մուրադյանը հիշեցնում է

Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու ճանապարհով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես “Խոջալուի կոտորած” ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է ամերիկյան խորհրդատվական խմբին

Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը: Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ […]

ԲՀԿ-ն ”քֆուր” կտա

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթից հետո իր ելույթի սկզբում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը նախ անդրադարձավ Ավագյանին: ՛՛Բազմիցս իրեն զգուշացրել ենք, կոռեկտության կոչ ենք արել, որ չափը ճանաչի, բայց ոնց որ թե իր մոտ դա չի ստացվում, և մենք ստիպված ենք արդեն նրան պատասխանենք այն տարբերակով , ինչ տարբերակով պատասխանեց Արմեն […]

“Նողկալի է, նողկալի … “

Երեկ այս դահլիճում խոսափողից հայհոյանք հնչեց: Բացատրվեց, որ ի պատասխան է մեկ այլ բառի, որը վիրավորական էր: Հայհոյանք չէր. բայց վիրավորական էր: Դրան պատասխանվեց բացահայտ հայհոյանքով: Իհարկե, հայհոյանքից առաջ “եթե” կար, ու մյուս կողմը կարողացավ ավելի բարձր կանգնել ու հայտարարել, որ եթե-ներին չի պատասխանի:  Բայց դա ինձ չի սփոփում, քանի որ երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ