23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում բազմաթիվ հիվանդություններ այլեւս չեն գրանցվում. մասնագետ

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում կկիրառվեն պնեւմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումներ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Այս  պատվաստմանը ենթակա կլինեն այս տարվա ամռանը ծնվող երեխաները, առաջին պատվաստումն իրականացվելու է 1.5 ամսականում: Պատվաստանյութը, բանախոսի հավաստմամբ, Բելգիայի արտադրության է լինելու: “Տարբեր վարակներից հետո […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 2.3 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 2 267 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

Վարչապետը 80 000-ով տուն կպահի՞. պահանջում է իր թափած արյան բաժինը /վիդեո/

“Փառք Աստծո, դեռ ուրիշ պատերազմ չի եղել, ու մենք ազատամարտիկներ ենք, ի՞նչ ա նշանակում նախկին ազատամարտիկ: Ի՞նչ էր արել Վոլոդյա Ավետիսյանը: Նա միայն բողոքում էր, որ հաղթանակած երկրի զինվորին քիչ են վճարում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը (Ապար): Նա պահանջում է` իր թափած արյան բաժինը.  “Կարող են չափել` ինչ կարտատեկայով կամ ռենտգեն ապարատով, […]

՛՛Մաուզերը՛՛ թողել է եկեղեցու մոտ

Մարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՛՛Մաուզեր՛՛ տիպի ատրճանակ` փամփշտատուփով:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Ուսման վարձի 50% զեղչի հնարավորություն

Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողները կօգտվեն ուսման վարձերի 50% զեղչի հնարավորությունից: 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են […]

Հայաստան-Սփյուռք փոփոխվող փոխհարաբերությունները

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: ՛՛Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք՛՛ խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:    Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, […]

ԱՄՆ-ի Կոնգրեսը կոչ է արել Սպիտակ տանը Ռուսաստանին հանել “Մեծ ութնյակից” եւ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ի Կոնգրեսի պալատի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում խիստ դատապարտել են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ եւ կոչ է արել Սպիտակ տանը Ռուսաստանին հանել “Մեծ ութնյակի” երկրներից, ինչպես նաեւ վիզաների եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ, գրում է Interfax.ru-ն: Այս հայտարարության տարածման օգտին քվեարկել են Կոնգրեսի 402 անդամ, դեմ են եղել 7-ը: Կոնգրեսի անդամները կոչ են […]

Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին կայացած հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից: Նա գրել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք կշարունակենք ուղիներ […]

Ծառայել օրենքին եւ ժողովրդին /վիդեո/

Այցելություն Արմավիրի մարզ և հանդիպումներՄարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:  Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:  Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ