20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Օրակարգ կմտնի կառավարության հրաժարականի հարցը

՛՛Մենք կարծում ենք, Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ և արտաքին, և ներքին, և ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված է այս իշխանություններով ու այս կառավարության գործունեությամբ՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչպես է ՀՅԴ ներկայացուցիչը պատկերացնում նոր կառավարության արդյունավետ գործունեությունն առանց ԱԺ ցրելու. ՛՛Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական […]

Հավակնորդների մրցաշար.Արոնյան-Մամեդյարով/ուղիղ/

Այսօր կայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2 տուրը: Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր մրցում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ: Երեկ Արոնյանը սեւերով պարտվեց Անանդին: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիեն Տոպալովը եւ Անանդը, Սվիդլերը եւ Անդրեյկինը, Կրամնիկը եւ Կարյակինը:

Րաֆֆուն նվիրված հուշատախտակ է բացվել Թբիլիսիում

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը […]

Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ”Անժիի” ամբողջ հանդիպմանը/վիդեո/

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում ռուսական ”Անժին” երեկ հյուրընկալվել էր հոլանդական ”Ալկմար” ակումբին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հայտնվել էր ”Անժիի” մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ռուսական թիմը պարտություն կրեց 0-1 հաշվով, այն էլ 11 մ. հարվածից: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 20-ին Ռուսաստանում:

Շվեցարական ընկերությունը՝ կե՞ղծ գործարք է առաջարկել

ՏՄՊՊՀ-ն արգելեց  շվեյցարական  “Հելվելեքս”  ընկերության և “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերության միավորումը: Այդ մասին խոսվեց այսօր կայացած հերթական ՏՄՊՊՀ նիստում: Նշվեց, որ ՏՄՊՊՀ  է  դիմել շվեյցարական “Հելվելեքս”  ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:  Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ […]

Դավիթ Հակոբյանին ինֆարկտ է խփել

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նախաինֆարկտային սենոկարդիա է տարել: Նա այժմ սրտաբանության գիտահետազոտական բաժանմունքում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց անհետաձգելի վիրահատական գործողությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը: Հակոբյանի մոտ ստենտ են տեղադրել: “Վիճակը լավ է, առայժմ նա պիտի մնա հիվանդանոցում”,-ասաց նա: Henaran.am-ը առողջություն է մաղթում Դավիթ Հակոբյանին:

,,Վեստան՛՛ սխալ գովազդի համար տուգանվեց 15 մլն դրամի չափով

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կայացած նիստի օրակարգով նախատեսված երկրորդ հարցը վերաբերում էր “Վեստա” ընկերությանը: Կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունը տուգանվեց տասնհինգ միլիոն դրամի չափով: Հիմնավորումն այն է, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ գովազդային հայտարարությունները հաճախ անհիմն են: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է “Սամսունգ” , “Ֆիլիփս”, “Շարփ” […]

Դոնեցկում բախումներ են տեղի ունեցել,մեկ հոգի մահացել է /ֆոտո, վիդեո/

Նախօրեին երեկոյան Դոնեցկում բախվել են Եվրոմայդանի ակտիվիստներն ու ռուսամետ ակցիայի մասնակիցները: Բախումների արդյունքում մի տեղացի երիտասարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, տեղեկացնում է РИА “Новости”-ն: 22-ամյա զոհվածը տեղի բնակիչ Դմիտրի Չերնյավսկին է, նա մահացել է դանակահարության արդյունքում: Ականատեսները պատմել են, որ սկզբում ամեն ինչ խաղաղ է ընթացել, սակայն կեսից արյունալի բախումներ են սկսվել: Մասնակիցներից մի […]

Աբսուրդ է. ՕԵԿ-ն՝ իշխանությունից զրկվելուց

 ՛՛Հարցը աբսուդրային է հնչում, իշխանությունը ձևավորվում է ընտրություններով եւ այս տեսանկյունից ժողովուրդն է որոշում՝ ընտրությունների միջոցով՛՛,-ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ ի պատասխան հարցի, թե Ռուբեն Հակոբյանը ՀՀԿ-ին առաջարկում է միանալ ՛՛իրենց քառյակին՛՛, արդյոք ՕԵԿ-ն էլ է պատրաստ զրկվել իշխանությունից: ՛՛Հակոբյանն ինչ է ասել, դա իր խնդիրն է: Ինչ վերաբրում է […]

՛՛Եթե պարոն Հակոբյանն առանձին բանակցություններ ունի ՀՀԿ-ի հետ՛՛

՛՛Եթե պարոն Հակոբյանն առանձին բանակցություններ ունի ՛՛Հանրապետականների՛՛ հետ ու պատրաստ է նման քայլի…մենք միշտ ասել ենք, որ եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարները ընդունում են, մենք բողոք չունենք, միայն թե պետք է անել, ճիշտ քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ