24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բախշյանը դիմում է Վլադիմիր Գասպարյանին

Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով է դիմել ՀՀ ոստիկանության պետ, Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին: ՛՛Հարգելի պարոն Գասպարյան Վրդովմունքով  ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի  76-ամյա Ստելլա Առուստամյանն  այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող ՛՛Կամելոտ՛՛  ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է  ինչպես ՛՛կենդանի՛՛  այնպես էլ մագնիտոֆոնային […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից […]

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՛՛Մաքուր պահենք մեր շրջակայքը՛՛ խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Միջոցառմանը մասնակցեցին ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ […]

Եվս մեկ խոչընդոտ Հայաստանի տնտեսության զարգացման համար /վիդեո/

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վստահ է, որ այն, որ Վրաստանն ընտրել է ԵՄ-ի ուղին, իսկ ՀՀ-ը՝ Մաքսային միության, բացասական հետևանքներ է ունենալու մեր տնտեսության վրա:  ”Աշխարհում բնականոն զարգացումների պատկերը հետևյալն է՝  հարևան երկրները միասանբար մի ուղղություն են բռնում, սա վերաբերում է  ոչ միայն տնտեսական քաղաքականությանը: Պատահաբար չէ, որ Եվրոպան ամբողջապես զարգացած […]

Արոնյանը հաղթեց Սվիդլերին

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 4-րդ տուրը: Լեւոն Արոնյան սպիտակներով հաղթեց Սվիդլերին: Մյուս պարտիաներում Անանդը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ, Կարյակինը` Տոպալովի հետ, իսկ Մամեդյարովը հաղթեց Անդրեյկինին: Անանդը ունի 3 միավոր, Արոնյանը եւ Կրամնիկը `2.5:

Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին

ՀՀ առողջապահության նախարարի  հրամանովՄայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում  Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։ Երևանի պոլիկլինիկաներդիմած 3786 կանանցից  2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննմանմանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853 կին հետազոտվել է, […]

11-ամյա երեխան մեղադրվում է հոր սպանության համար

Կամչատկայում տղամարդու սպանության համար քրեական գործ է հարուցվել, որում մեղադրվում է նրա 11-ամյա որդին: 34-ամյա տղամարդը հոսպիտալացվել է դանակից ստացած վնասվածքներով, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նախաքննությունը պարզել է, որ նույն օրը տղամարդը տանը վիճել է իր 11-ամյա որդու հետ, որն էլ վերցնելով խոհանոցային դանակը` հարվածներ է հասցրել հորն ու սպանել նրան:

ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  2014թ. մարտի 18-ից  կդադարեցվեն “Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ […]

Ինչ եղանակ է սպասվում

Մարտի 18-ին շրջանների զգալի մասում ժամամակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 18-ին և 21-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 21-ից […]

Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ

 ՛՛Հանրապետության Նախագահի առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՛՛,-այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա հորդորեց, ի մի բերելով նախարարությունում Նախագահի անցկացրած խորհրդակցության արդյունքները, աշխատանքային առանձին ծրագիր մշակել։ Այս առումով նախարարն առանձնացրեց մի քանի խնդիրներ։ ՛՛Մենք լուրջ անելիքներ ունենք քաղաքային բնակավայրերում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության բարելավման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված