20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ֆուտբոլիստները չկարողացան հասնել Կապան

 Այսօր՝  մարտի 30-ին, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում պիտի հանդիպեին Կապանի “Գանձասար”-ն ու Մարտունու “Ալաշկերտ”-ը:  Սակայն այդ խաղն այսօր տեղի չի ունենա: Ինչպես տեղեկացնում է “Ալաշկերտ” ֆուտբոլային ակումբի կայքը, վաղ առավոտյան դեպի Կապան ուղեւորված ”Ալաշկերտ” ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը, ելնելով եղանակային կտրուկ վատթարացած պայմաններից, հարկադրված կեսճանապարհից հետ է դարձել դեպի Երեւան. առատ տեղացող ձյունն […]

Գյուղնախարարության ծրագիրը, ցավոք, անզոր գտնվեց

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերեւութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել եւ գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար: Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին […]

Տարոն Մարգարյանը անձամբ է հետեւում աշխատանքներին

Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետեւում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից եւ որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր եւ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածները: Զեկուցվել է նաեւ, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 […]

Մովսիսյանը եւ Օզբիլիսը մասնակցեցին ”Լոկոմոտիվի” դեմ հանդիպմանը/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվեց առաջնության առաջատար ”Լոկոմոտիվին”: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում: Օզբիլիզը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մովսիսյանը փոխարինվեց 83-րդ րոպեին: ”Սպարտակ” վաստակեց 41 միավոր ու զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Երկուշաբթի դասեր չեն լինի.նախարարի որոշումը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ եղանակով պայմանավորված վաղը՝ մարտի 31-ին, պետական կրթական հաստատությունները չեն աշխատի։ Բաց թողնված դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին: ”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին  Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական […]

Հորդորում է ոստիկանությունը՝ զգույշ եղեք

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները: Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում: Ձեռնարկվում են միջոցներ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար:  Անվտանգ […]

Կան փակ ճանապարհներ.մերկասառույց է ու քամի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, […]

ԲՀԿ-ից հայտարարում են

Մարտի 25-ին խորհրդարանական ամբիոնից միավորվամ և համախմբան կոչ արեցի, որի նպատակներ քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, որի անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ:Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով՝ դա գիտի Հայաստանի Հանրապետության յուրքանչյուր քաղաքացի: Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական […]

Երեք անգամ հարցը տվեց, բա՞ չպատասխանեմ. պատգամավորը՝ ՍԴ անդամին /վիդեո/

Սահմանադրական դատարանում  երեկ՝ մարտի 28-ին՝   “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին Սահմանադրական դատարանի անդամները բազմիցս զգուշացրին, որ դատարանը խորհրդարանի ամբիոն չէ: ՍԴ անդամ Կիմ Բալայանը մասնավորապես նկատեց, որ Հակոբյանը, ըստ էության չպատասխանեց դիմող կողմի գրավոր դիմումի հարցերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ