19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ՀՀՇ-ի հայտարարությունը

Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության և մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ բանաձևին՝ հայտնվելով միևնույն շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն: Ի վիճակի չլինելով չեզոք դիրքորոշում հայտնել միջազգային հարաբերություններում՝ Հայաստանը ոչ միայն վերջնականապես զրկվեց ինքնիշխանությունից, այլև հավասարվեց աշխարհի բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի […]

Գերմանիայում թռչող ծառ է հայտնվել /ֆոտո/

Գերմանացի երկու դիզայներ` Դենիել Սիրինգը, անտեսանելի են դարձրել ծառի մի մասը, որը կանգնած է ճանապարհի եզրին: Դրա համար անհրաժեշտ է եղել հատուկ ներկ եւ նյութեր: Այժմ, շնորհիվ դիզայներների, այնպիսի տպավորություն է, որ ծառը թռչում է: Սակայն թե որքանով են ավելացել այդ հատվածում ճանապարհային պատահարները, չի հաղորդվում:

Լևոն Զուրաբյանի ցանկությունն է/վիդեո/

՛՛Դե հիմա, ամեն մեկն իր ցանկություններն ունի, ես նորից եմ ասում քաղաքականությունը ցանկությունների տեղ չի, այլ հնարավորությունների՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է ՀՀԿ-ը մեկնաբանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե մի օր Հայ ազգային կոնգրեսն է գալու իշխանության, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նկատեց, որ բոլորը խոստումներ են տալիս, […]

Ի՞նչ չի արել Յուրի Վարդանյանը. ՄԻՊ-ի զեկույց

Օմբուդսմենը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին        Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները              Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետեւանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:  Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետեւանքով […]

՛՛ԲՀԿ-ի ուժը հենց նրա մեջ է՛՛

՛՛Հայաստանում եղել են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ հեղափոխության օր ու ժամ են ասել։Մի անգամ էլ ես եմ ասել, թեև հասկանում էի, որ հեղափոխական վիճակ չկա. «կուլ» գնացի հրապարակում հավաքված մարդկանց տրամադրություններին։Հայաստանում հեղափոխություն չի լինի, որովհետև այդ գործընթացը նաև ինքնազոհողություն է պահանջում, իսկ մեզ մոտ զոհվել չեն ուզում ոչ միայն ընդդիմության առաջնորդները, այլ նաև հանրահավաքի շարքային […]

Երեխայի հետ ուզում էր նետվել կամրջից

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդն անհետացել է

Ժնեւում անհետացել է 50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդը, տեղեկացնում է շվեցարական RTS հեռուստաընկերությունը: 50.66 կարատանոց քարն անհետացել է Malca-Amit ընկերության պահուստից: Այս ընկերությունը զբաղվում է թանկարժեք իրերի պահուստով: Այժմ ադամանդի տերը`Սիլլա Մուսան, ով այն ի պահ է տվել 2007-ին, ընկերությանն է մեղադրում ադամանդի անհետացման մեջ: Ժնեւի ոստիկանությունն այժմ հետաքննում է ադամանդի անհետացման փաստը:

Գարնանային ձմեռ /ֆոտո/

Henaran.am-ի ընթերցողը`Արմավիրի Խորոնք գյուղից մեզ է տրամադրել լուսանկարներ, որտեղ ձյունը իր հաստ շերտն է դրել ծաղկած ծառերին: Նշենք, որ ըստ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, ամենաշատը վնասը նախնական վերջին տեղումներից կրել է Արմավիրի մարզը: Ի դեպ, մասնագետների խոսքով` ցրտահարությունից հիմնականում տուժել են Արարատի եւ Արմավիրի մարզերը: 

Ի՞նչ է հայտնաբերել ՄԻՊ-ը Աշոտյանի ոլորտում

Ի՞նչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին. Օմբուդսմենը սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցը   Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   ·        Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը  117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:  […]

Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն, ախպոր պես

Բացատրեմ․ Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութերը տարածելը եւ Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակավորելը բերելու է հետեյալին․ թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն։ Ախպոր պես:   Սամվել Մարտիրոսյանի Facebook-յան էջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ