20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Լեւոն Ջուլֆալակյանը կիսում է որդու պոռթկումը /վիդեո/

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում  անդրադարձավ իր որդու Արսեն Ջուլֆալակյանի գրառմանը: Հիշեցնենք, որ վերջինիս տեսակետով չկա պետական հոգածություն ըմբշամարտի նկատմամբ: Հայրը համաձայն է որդու տեսակետի հետ, սակայն ասաց, որ բոլորն էլ հոգում էն ըմշամարտի մասին: Խոսքը վերաբերում է նրան, որ միջազգային կարգավիճակ ունեցող  հայ մրցավարներ չունենք:   “Եթե լիներ, […]

Վարչապետի պաշտոնակատարը հանդիպեց ցուցարարներին /լրացված/վիդեո/

Այս պահին “Դեմ եմ” նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ու ֆիննախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը: “Հարգելի գործընկերներ, ձեզ հրավիրում են երկխոսության, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ դուրս եկեք”,-ասաց նա: Տիգրան Սարգսյանն առաջարկեց ֆիննախարարության դահլիճում քննարկեն խնդիրը եւ ներկայացնեն օրենսդրական նախաձեռնությանը: “Կառավարության հրավերքը ուժի մեջ է, երբ դու ձևավորեք աշխատանքային խումբ, […]

ԲՀԿ-ն խաղերի մեջ չի մտնելու Սերժ Սարգսյանի հետ

Քիչ առաջ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների փակ հանդիպումը ընդմիջվեց: Ընդմիջման ընթացքում հարցին, թե եթե ԲՀԿ ծրագրեն ընդունվեն, ԲՀԿ-ն մաս կկազմի ձևավոևվելիք Կառավարությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասախանեց. ՛՛ԲՀԿ-ի օրակարգում նման հարց այս պահին չկա՛՛։ Հարցին, թե առաջարկ եղել է կոալիցիա մտնելու՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Չէ, ես նույնիսկ չգիտեմ՝ այ նոր ասեցիք, որ […]

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը: Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան: 

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի մինչեւ 17 տ.-ի հավաքականը Շալլանդի գլխավորությամբ կմեկնի Մակեդոնիա

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի հավաքականները: Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում եւ հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: […]

Իջեք այստեղ եւ պարզաբանեք. ապառնալիք ֆինանսների նախարարին/լրացված/վիդեո/

“Դեմ եմ” շարժման անդամներն այս պահին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց են: Նրանք պահանջում են ֆիննախարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի պատասխանը, թե ինչու հետ չի վերադարձվում այն մարդկանց գումարները, որ կուտակային կենսաթոշակի համար գանձվել են: “Իջեք այստեղ եւ պարզաբանեք”,-պահանջում են բողոքի ակցիայի մասնակիցները: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը նախաձեռնության անդամները ժամանակ են տվել ֆիննախարարի պաշտոնակատարին:  13.40-ի […]

Ուշացել է /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀԱԿԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 200 տարով ուշացել էր, երբ խոսում էր բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: ”Այդ ժամանակաշրջանն անցել է”: Դիտեք տեսանյութը:

Շների ոհմակը հոշոտել է տղամարդուն

Պրիմորյեում շների ոհմակը հոշոտել է մի տղամարդու, հաղորդում է Газета.Ru-ն: Պատահարի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ոստիկանություն է դիմել մի տղամարդ ու ասել, որ տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդու մահը վրա է հասել շների ոհմակի հարձակման արդյունքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ