19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի. Asekose.am /ֆոտո, վիդեո/

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգականդեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդվիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի […]

Ընդունելություն պաշտպանության նախարարությունում

Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու […]

Ստուգել կազինո մտնողների անձնագրերը

Այսօր կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակաները Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն են: Առաջարկվում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Ռեալի” դեմ խաղում/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, ”Բորուսիան” սեփական հարկի տակ հաղթեց ”Ռեալին” 2-0 հաշվով, սակայն չկարողացավ անցնել մրցաշարի հաջորդ փուլ: Տեսանյութում ներկայացված է դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն այդ հանդիպման ժամանակ:

Որ ոլորտներն են լինելու հակակոռուպցիոն ծրագրի առաջնահերթությունները

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է ՛՛Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի՛՛ հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև […]

Փոփոխություն Ընտրական օրենսգրքում

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը […]

Դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս  եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ֆիզկուլտի աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 եւ աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։ Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի […]

Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդն այսօր կվերադարձվի Հայաստան. APA.az

Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի զինծառայողների, գերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը […]

Մաքսային միությանն ընդառաջ. փոփոխվում են

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ