24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայում 5-րդն է

Իսրայելում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 75 կգ եւ ավել քաշային կարգում հանդես եկող ծանրորդուհիների թվում էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 102 կգ, իսկ հրում վարժությունում` 130կգ արդյունք: Երկամարտի 232 կգ արդյունքով Խուրշուդյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Չեմպիոն հռչակվեց ռուս Տատյանա Կաշիրինան` 323 կգ արդյունք:

Տղամարդկանց որ վախերն են խանգարում նրանց ապրել

Տղամարդն ուժեղ սեռի ներկայացւոցիչ է, հետեւաբար` ամենից շատ նա վախենում է թույլ լինելուց: Տղամարդիկ ծանր են տանում պարտությունը` կարծելով, որ պարտվելը բնորոշ է թույլերին: Հենց այս հատկանիշն է օգնում տղամարդկանց բարձունքների հասնել սպորտում, քաղաքականության կամ գիտության մեջ: Որոնք են տղամարդկանց վախերը, որ խանգարում են ապրել նրանց: Տղամարդը վախենում է ծիծաղելի լինել: Տղամարդու համար ինքնագնահատականի խիստ […]

Գործարարները խիստ նախազգուշացվել են

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, օրերս  խոշոր ընկերությունների ղեկավարներին  զգուշացրել են, որ այսուհետ չփորձեն  աշխատավարձերի մի մասը թաքցնել: “Ենթադրենք, մեկը ստանում է 250 հազար դրամ, 150 հազարը ձեւակերպում էին, մյուս մասը՝ տալիս առձեռն, առանց ձեւակերպելու: Հիմա պետբյուջեն լցնելու խնդիր ունեն, դրա համար ստվերային աշխատավարձ չպիտի լինի”,-պարզաբանեց մեր աղբյուրը:

ՀՀԿ-ը կքննարկի ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, եթե…

”Իմ տեղեկություններով` վարչապետի հարց չի քննարկվել: Հանդիպումները, քննարկումները կապված են առաջիկա ծրագրերի հետ, ծրագրային քննարկումներ են հիմնականում”,-Henaran.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե տեղյակ է` նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ունեցած հանդիպումներին վարչապետի թեկնածուի հարց քննարկել է արդյոք, պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ”Ըստ Սահմանադրության` նախագահը խորհրդարանական ուժերի հետ հանդիպում […]

”Պարոն նախագահ, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանության մեծամասնությանը կարգի հրավիրեք”

”Երկրի գլուխը պիտի ապահովի Սահմանադրության կատարումը, ինչը նրա փոխարեն անում ենք մենք”,-այսօր ”Դեմ եմ”-ի հավաքին հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: ”ՀՀ պարոն նախագահ, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանության մեծամասնությանը կարգի հրավիրեք, նրանք մատնված են բացարձակ անգործության: Դուք գնահատեք այս քաղաքացիներին ու այս ժողովրդին, որ ձեր գործն են անում, սահմանադրական կարգ են ապահովում` չխախտելով ոչ մի օրենք”,-հավելեց […]

Մանուչարյանը մասնակցեց ԲԿՄԱ-”Ուրալ” հանդիպմանը/վիդեո/

Այսօր Էդգար Մանուչարյանի ”Ուրալը” հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին: Եկատերինբուրգյան ակումբը պարտվեց 0-1 հաշվով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Ահմեդ Մուսան: ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 74-րդ րոպեին: Այս պարտությունից հետո ”Ուրալը” շարունակում է ընթանալ 12-րդ հորիզոնականում:

Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի

Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։ Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։ Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ […]

Ինչու է Հրայր Թովմասյանը մերժել Արծվիկ Մինասյանի հրավերը

 ‘‘Մեր ժողովուրդն արձանագրել է  հաջողություն, որովհետև ՍԴ-ը հիմնովին հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը”,-այսօր ”Դեմ եմ”-ի հավաքին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այն ոգևորությունը, որ ժողովուրդն ապրում էր այդ օրը, որոշ պաշտոնյաներ հակաիրավական վարքագծով փորձում էին կոտրել: Պատգամավորը դատապարտում է  նման պաշտոնյաների կեցվածքը: ‘’Այդ գումարները ենթակա չեն գանձման”,-նկատեց Մինասյանը` բացատրելով, որ ըստ […]

Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ”Բարի գալուստ Հայաստան” դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված