25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց, ում վիրավորել էր /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին “Ռոսիա 1” հեռուստաալիքի “Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ” հաղորդման ուղիղ եթերում ներողություն է խնդրել “Ռուսաստանն այսօր” տեղեկատվական գործակալության լրագրողուհուց` ասելով, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել, տեղեկացնում է РБК-ն: Ժիրինովսկին նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին […]

Դիմադրում ենք Թուրքիայի ժխտողական վերաբերմունքին. թուրք պատմաբանը Հայաստանում է

՛՛Թուրքիայում պետական մակարդակով ժխտողական վերաբերմունք կա Հայոց ցեղասպանության իրողությանը, սակայն կա պատմաբանների ու գիտնականների մի խումբ,որ դիմադրում ենք այդ մոտեցմանը՛՛,-այսօր Երևանում հայ լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:   ՛՛Մենք դիմադրում ենք այդ մոտեցումներին, և եթե 2005 թվականին Ստամբուլում առաջին անգամ կոնֆերանս անցկացվեց փակ դռների հետևում, ապա 2 –րդ կոնֆերանը Ստամբուլում անցավ 350 մարդու […]

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

“Գրանդ Քենդի” եւ “Գրանդ Տոբակո”  ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար: Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի […]

՛՛Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր՛՛ ցուցահանդեսը բացված է /ֆոտո, վիդեո/

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով: Ի դեպ, գիտաժողովը կայանում է ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում:   Նախքան գիտաժողովի մեկնարկը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը փոքր էսկուրս կազմակերպեց նորաբաց ցուցասրահում, որը հնարավորություն կընձեռի նորովի ներկայացնել թանգարանը: Ցուցասրահի աշխատանքները վերջնականապես կավարտվեն ուղիղ […]

”Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ կվերադառնա մայիսին”.Գաջիեւ

Մախաչկալայի ”Անժիի” գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում ”Զենիթի” (1-2) դեմ խաղից հետո, խոսել է թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: ”Անժիում” է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկտչյանը: ”Ալիեւը եւ Մկրտչյանը շարք կվերադառնան մայիսին: ”Ռոստովի” դեմ խաղին նրանք չեն մասնակցի”,-մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: ”Անժին” 16 միավորով եզրափակում է մրցաշարային […]

Մեկնում է Մոսկվա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:   Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Օբաման ազդեցիկ հայտարարություն է անելու Ցեղասպանության հետ կապված. ԱՄՆ դեսպան

՛՛Այն, ինչ Հայկ Դեմոյանը և թանգարանն անում է բոլորին իրազեկելու ուղղությամբ, ուղղված է մարդկանց կրթելուն, այդ է պատճառը, թե ինչու եմ այստեղ, սա նրա ճիգերն են մադկանց իրազեկելու, կրթելու համար՛՛,-այսօր Ցեղասպանության թանգարանում  նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հարցին, թե ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը արդյոք կոչ էր աշխարհին […]

Այսօր մեռելոց է

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Երեկ, ապրիլի 20-ին նշեցինք  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Երեկ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվեց զատկական սուրբ պատարագ: Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: […]

Հարձակում Սլավյանսկի բլոկպոստի վրա. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում երկու մեքենաներ հարձակում են գործել քաղաքում տեղակայված բլոկպոստի վրա ու կրակ բացել, ինչի արդյունքում կա 5 զոհ եւ վիրավորներ, փոխանցում է RT-ն: Մահացածներից երեքը խաղաղ բնակիչներ են: Բլոկպոստի վրա կատարած հարձակման ժամանակ այնտեղ գտնվել են միայն անզեն տեղացի բնակիչներ, որոնք սովորաբար զննում են քաղաք մուտք գործող մեքենաները։ Ինչպես պարզվել է, բլոկպոստին են […]

ՀՅԴ-ն կոալիցիա՞. շուտով կհրապարակվի ԳՄ բանաձեւը

Henaran.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ավարտվել է ՀՅԴ գերագույն մարմնի ժողովը:Այն դռնփակ էր եւ անցկացվեց Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ քննարկվում էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ ՀՅԴ-ն  ներկայացրել էր 7 կետանոց ծրագիր: Իշխանության կողմից այն ընդունելու դեպքում, ՀՅԴ-ն հնարավոր է կոալիցիայի մաս կազմի: Ժողովն, մեր աղբյուրների տեղեկացմամբ անցել է բուռն: Շուտով կհրապարակվի բանաձեւը: Ըստ որոշ տեղեկությունների ՀՅԴ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված