19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Գյուլն անդրադարձել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող գերմանացի գործընկերոջ` Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան «ցավակցական ուղերձին», գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է . «Ավելի վաղ էլ, տարբեր առիթներով ասել եմ, որ այդ ժամանակաշրջանում համատեղ վիշտ ենք ունեցել: Պարոն […]

Ինչ է առաջարկում Գալուստ Սահակյանը

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրված խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամբիոնից ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց, ապա նշեց, որ պատասխանատվությունը մեծ է: ՛՛Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարևորն այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում: Մասնավորապես վերջին տարիներին այդ իմաստով կարծես թե փոխհարաբերությունների նոր մշակույթ է […]

Կենացները քաղցրանում են. ԱԺ նախագահի պաշտոնի համար 3 թեկնածու է առաջադրվել

Քիչ առաջ Ազգային Ժողովում մեկնարկեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումները։ ՀՀԿ խմբակցության անունից խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը քննարկել է և միաձայն որոշել առաջադրել Գալուստ Սահակյանին։ Ապա ՀԱԿ խմբակցության պատգմավոր Հրանտ Բագրատյանը ձայն խնդրեց և ինքնաառաջադրվեց։ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անունից առաջադրեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին։ ԱԺ […]

Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենքին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել: Նիստը հաշվիչ հանձնաժողովում ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկվաությանն էր վերաբերում: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի՝ Հաշվիչ հանձնաժողովը չի կարող բաղկացած լինել միայն ՀՀԿ-ական պատգամավորներից: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն, արձագանքելով […]

Հաշվիչ հանձնաժողովում կլինեն միայն ՀՀԿ-ի պատգամավորները

Ազգային ժողովի նիստի երկրորդ ընդմիջումից առաջ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը  բոլոր խմբակցության ղեկավարներին հրավիրեց իր աշխատասենյակ խորհրդակցության: Շարմազանովի աշխատենսյակից դուրս գալով՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկում էին ԱԺ հաշվիչ հանձնաժողովում խմբակցություններից անդամներ ունենալու փաստը: Սակայն, Հակոբյանի խոսքով,  չորս ոչ իշխանական խմբակցությունները վերահաստատել են՝  հաշվիչ հանձնաժղովում անդամ չեն […]

Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում հետաքրքրություններ չունի

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովում, ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ասաց՝ դեմ է, որ անվանական բիզնեսի հարցադրումներ անեն: Ապա Մելքումյանը հայտարարեց. ՛՛ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում հետաքրքրություններ չունի, ուստի որևէ մեկն իրավունք չունի հարցադրումներ անել՝ առանց ճշտումների՛՛: […]

Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան. Փաշինյանն անուններ է տալիս

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան այսօր ԱԺ-ում ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ հարցրեց, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը նախագիծ ներկայացրել Սևանա լճից հինգ տարի ժամկետով տարեկան 240մլն խմ ջուր բաց թողնելու և Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով։ Այս հարցը տալուց հետո ինքն էլ […]

”Արարատը” գլխավորեց Արկադի Չիլինգարյանը

Երեւանի ”Արարատի” պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը, ով մինչ այդ կատարում էր ավագ մարզչի պարտականությունները: Չիլինգարյանին կօգնեն Ֆելիքս Հակոբյանը եւ Ալյոշա Աբրահամյանը: Աբրահամ Խաշմանյանի հետ միասին ”Արարատի” մարզչական շտաբը լքել են նաև Աշոտ Գրիգորյանը եւ Արմեն Տոնոյանը: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ”Արարատը” կունենա նոր գլխավոր մարզիչ, […]

ԲՀԿ-ի դիրքորոշումը կախված կլինի արձագանքից

՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտկան հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ այս թեմայով բուռն քննարկումներ են եղել:  ՛՛Կառավարությունը կանգնեցրել է իսկապես դժվարին ընտրության առջև. կողմ քվեարկելով՝ շտապողականություն կդրսևորենք, քանզի չունենք հեռանկարներ զարգացման առումով, դեմ քվեարկելով՝ ոչ ենք […]

Շերոն Սթոունն ուղեղի կաթված է ստացել

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը ուղեղի կաթված է ստացել: Ինչպես հայտնի է դարձել, դեպքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ նա գտնվում էր Բրազիլիայում, գրում է dni.ru-ն:  Դերասանուհին Սան Պաուլո էր մեկնել` բարեգործական միջացառման մասնակցելու համար: Այստեղ նա բողոքել է գլխացավերից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզ է դարձել, որ դերասանուհին ուղեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ