29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի 17 մեքենա. Հայկական ժամանակ

image_8789

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։ ՛՛Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։ Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 եւ 2003 թթ. արտադրության մեքենաները։ […]

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի խորհրդական. Ժողովուրդ

image_8788

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։  ՛՛Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։  Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին՛՛,- գրում է թերթը:  Մանրամասները՝ […]

Սյունիքի եւ Արարատի մարզպետերը` կառավարությունում. Հրապարակ

image_8785

 “Հրապարակը” գրում է, որ Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա: “Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: […]

Տիգրան Սարգսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան կնշանակվի. Հրապարակ

image_8784

“Հրապարակը” գրում է, որ իրենց հստակ տեղեկություններով`  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։  “Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, […]

Գյումրու դպրոցում 7 փոխտնօրեն կա. Հայկական ժամանակ

image_8783

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ “Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։   Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով։ […]

”Ատլետիկոն” եւ ”Չելսին” ոչ-ոքի խաղացին առաջին խաղում/վիդեո/

image_8782

Չեմպիոնների լիգայի ½ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդում հանդիպեցին ”Ատլետիկոն” եւ անգլիական ”Չելսին”: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Դրվագներից մեկում վնասվածք ստացավ ”Չելսիի” դարպասապահ Պետր Չեխը, ով փոխարինվեց: Այս դիմակայությունում ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնում: Ապրիլի 23-ին կկայանա ”Ռեալ”-”Բավարիա” առաջին հանդիպումը:

Տղամարդուն ազատազրկման են դատապարտել հոյակապ սեքսի համար /16+/

image_8769

42-ամյա իտալացուն դատապարտել են վեց ամսվա ազատազրկման, քանի որ նրա ընկերուհին սեքսի ընթացքում շատ է աղմկել,  ինչի հետեւանքով նրա 12 հարեւանները տղամարդու դեմ դատական հայց են ներկայացրել: Դատարանում հայցվորները դժգոհել են, որ տղամարդու տանից լսվող մշտական աղմուկը խանգարում է իրենց հանգիստը, իսկ այդ ձայների պատճառով իրենց շենքը նմանվել է հասարակաց տան, գրում է FedPost-ը: Դատարանն […]

Զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները. Հ. Աբրահամյան. news.am

image_8779

Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Նա մասնավորապես ասել է. ՛՛Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների եւ […]

ՀՀԿ-ից ո՞վ կվերցնի պատգամավորական մանդատը

image_8778

Ինչպես արդեն հայտնել ենք, Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:  Նշենք, որ Ճշմարիտյանը ԱԺ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր էր: Ցուցակում հաջորդը Վահրամ Մկրտչյանն է: Վերջինս ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահն է:  Սակայն նկատենք, որ արդեն լրատվամիջոցներում լուրեր կան, որ մանդատը վերցնելու է ցուցակի հաջորդ համարը՝ ՀՀԿ խորհրդի […]

“Կամ կզանգես տղուդ` սրան դուրս կշպրտես , կամ իմ ձեռքերով կխեղդեմ. Տալը սպառնացել է

image_8774

Չնայած Սիրանույշ անունով անձի կողմից ակնհայտ սպառնալիքներ պարունակող մեկնաբանություններին Henaran.am-ի թղթակիցը իր պարտքն է համարում շարունակելը մի պատմություն, որը բազմաբնույթ քննարկումների առիթ դարձավ: 14 տարեկանում կին դարձած ու այժմ 2 երեխաներին մեծացնելու բերկրանքից զրկված Դիաննայի պատմությունը դեռևս բազմաթիվ ծալքեր ունի: Դիաննան երկրորդ անգամ այցելեց մեր խմբագրություն: Նա շարունակեց պատմել իր պատմությունը և կրկին անգամ հրաժարվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված