24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Արամ Օրբելյանը ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Աշխատանքային կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի նոր բանաձևով

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ […]

Հանրությունը չի ուզում տեսնի այն, ինչ եղավ. Աստվածատուր Պետրոսյանի մտավախությունը

990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր աուլիսում նախ շնորհավորեց բոլոր, հատկապես հայոց բանակից մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ:  Հարցին, թե մտավախություն չկա, որ այսօրվա սերունդը չի կարող պահպանել ձեռք բերված հաղթանակը, նա պատասխանեց. ՛՛Ես տագնամ եմ ունենում, որ միգուցե չկարողանա բազմապատկել՛՛: Ինչ վերաբերում […]

Ֆուտբոլիստը գոլ խփելուց հետո ծափահարել է ինքն իրեն տրիբունայից/վիդեո/

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Լիտվայի առաջնության 12-րդ տուրի ”Ժալգիրիս”-”Տրակաի” խաղի ժամանակ: Հյուրերի ֆուտբոլիստ Դմիտրի Կովբը ”Ժալգիրիսի” դարպասը գրավելուց հետո վազել է տրիբունա ու այնտեղից ծափահարել ինքն իրեն:

Հետո էլ ասում եք ինչո՞ւ եմ ասում, որ որոշ մարզպետեր իրենց խանի պես են զգում

Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի  63-ամյա ուսուցչին՝ Նիկոլայ Ապրեսյանին աշխատանքից ազատել են հենց ծննդյան օրը՝ մայիսի 7-ին, ով շա՜տ երկար տարիներ ամեն օր  Երեւանից Օշական է գնացել այդ դպրոցում  ռուսաց լեզու դասավանդելու: Տեսնես  ի՞նչն է դրդել տնօրենին  մայիսի 7-ին, երբ ուսումնական տարվա ավարտին մնացել են հաշված օրեր, աշխատանքից ազատել ուսուցչին այն դեպքում, երբ թոշակի գնալու […]

20-ամյա երիտասարդը մեղադրվում է անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ

Խակասիայի 20-ամյա բնակիչը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ: Ինչպես պարզվել է, երիտասարդը աղջկան հանդիպել է ծանոթներից մեկի տանն ու առաջարկել է նրան տուն ուղեկցել: Աղջիկը համաձայնվել է, եւ տան ճանապարհին տղան նրան առաջարկել է առանձնանալ` սեռական ակտի համար: Այնուհետեւ նրանց միջեւ սեռահարաբերություն է տեղի ունեցել` փոխադարձ համաձայնությամբ: Սակայն միջադեպի մասին հայտնի […]

Նրանք Եռաբլուր էին այցելել /վիդեո/

Այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահ կամավորական միությունը դարձավ 21 տարեկան: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ եւ կառավարության անդամներ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին հող հայրենիի համար նահատակվածներին: Նրանք ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ զորավարի շիրիմներին: Մատուցվեց պատարագ: Մանրամասները տեսանյութում:

՛՛Թեպետ Հեֆերնն իմ գործընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՛՛ /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում, այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ ու հասարակականամետ է:  Այս մասին նա նշեց այսօր Կառավարությունում ՝մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը:   ՛՛Ակնհայտ է, որ կան նաեւ կազմակերպություններ, որ առաջնորդվում են ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը սկզբունքով: […]

Բեռնար Շալանդը հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան 18 ակումբների: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին. […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված