18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է նվազագույնը 160 մարդ/վիդեո/

Նիգերիայում իսլամիստներն իրականացրել են ահաբեկչությունների շարք: Կրկնակի ահաբեկչության հետևանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 162-ի: Ահաբեկչությունների շարքը այնպես է կազմակերպվել, որ հնարավորինս շատ զոհեր լինեն խաղաղ բնակչությունից: Առաջին պայթյունից կես ժամ անց իրականացվել է երկրորդ պայթյունը: Առաջինից հետո արդեն իսկ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ տուժաշներին օգնելու համար: Նիգերիայի նախագահը դատապարտել […]

Ջերմուկի սարերում արգելափակվածներին տեղափոխում են

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքից մոտ 17կմ հեռավորությամբ գտնվող սարերի արոտավայրում եւ նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն […]

Հավաքվեք ԱԺ-ի դիմացը և միասին մի հատ սելֆի արեք. Աշոտյանը՝ ՀԱԿ-ին

Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ՝ մեջբերելով Պարույր Սևակին։ ՛՛Բոլորը կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողներին։ Հիմա Կառավարության ծրագիրը կարդացել են շատերը, ցավոք սրտի հասկացել է մի մասը։ Այս ֆոնի վրա աչք է ծակում, որ որոշ մարդիկ իրենց դրել են Վելակրոայի ազատության տեղը, դուրս են եկել բարիկադներ՝ […]

Հոլիվուդյան դերասանը ձերբակալվել է կնոջ սպանության մեղադրանքով

Լոս Անջելեսի ոստիկանությունը հարցաքննել է դերասան Մայքլ Ջեյսին վերջինիս կնոջ սպանության գործով: LA Times-ը հայտնում է, որ 40-ամյա Էյփրիլ Ջեյմսը մահացած է հայտնաբերվել սեփական տանը մայիսի 19-ին: Ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդում, սակայն հայտնի է, որ կնոջ մարմնի վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ: Մայքլը հանդիսանում է միակ կասկածյալը: Նա ձերբակալվել է: Դերասանը նկարահանվել է ”Ֆորեստ […]

Վարչապետը՝ Գորիսի ընտրություններից

՛՛Որևէ միջամտություն չի եղել և ինձ համար միևնույն է, թե մեր բնակչությունը ում կընտրի կամ որ թեկնածուին կընտրի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ինքը միջամտել է Գորիսի քաղաքապետի ընտրություններում ընթացող պայքարին և այդ պատճառով էլ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ են հայտնել: Հարցին, թե բացառում է, որ Սուրիկ Խաչատրյանը […]

Ինչու ՀԱԿ-ը չի ցանկանում համագործակցել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում արձագանքելով իշխանության կողմից հնչած մեղադրանքին, որ ՀԱԿ-ը մաս չի ցանկանում համագործակցել Կառավարության հետ, սակայն դա ժողովրդի շահերից չի բխում՝ ասաց. ՛՛Մեր պատասխանը հետևյալն է, մենք քաղաքական թիմ ենք և մեր քաղաքական թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առաջ կանգնած խնդիրները: […]

Շատ լուրջ վերապահումներ ունենք կապված կառավարության կազմի հետ

՛՛Նախորդ կառավարության հրաժարականը պահանջելիս մենք նշում էինք, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ և, որ կառավարության հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկիրը առկա համակողմանի ճգնաժամից դուրս բերելու համար։ Դա առավել քան ակնհայտ դարձավ նոր կառավարության կազմը հրապարակելուց հետո։ Կառավարությունը ներկայացված ծրագրում նշում է հավասար հնարավորություններ իրական մրցակցություն ապահովող տնտեսական միջավայր ստեղծելու անհրաժեշտություն […]

Քառյակն արտահերթ նիստ է հրավիրել. ի՞նչ է քննարկվել

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր հերթական դռնփակ նիստն են անցկացրել և քննարկել Կառավարության նոր ծրագիրը: Քառյակի նիստը նախօրոք պլանավորված չի եղել, որովհետև այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, ու ենթադրվում է, որ չորս խմբակցությունները հրատապ են համարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթներից հետո նիստում քննարկել կառավարության ծրագիրը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նիստից […]

Հայաստանի հավաքականի մարզահավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 17:30-ին կայանալիք առաջին մարզմամբ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի […]

Բազար չի արա. Ազգային ժողովում կրքերը ՛՛թեժացան՛՛ /վիդեո/

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրարանցում առաջացրեց ԱԺ-ում։ Ելույթի կեսից տեղից արձագանքեց Առաքել Մովսիսյանը, Փաշինյանն էլ պահանջեց լռեցնել նրան։ ՛՛Մի հատ կարգի հրավիրեք հա՞, բազար չի արա՛՛: Հետո անցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով Նիկոլ Փաշինյանի հարցը մինչ այդ որակել էր չարաճճիություն։ ՛՛ Գալուստ Սահյակյանն ասաց չարաճճիություն բառը, եթե դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ