25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կոտայքի մարզպետը զայրացել է

Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքի անցնելուն զուգահեռ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Արամ Հարությունյանը նշել է, թե ամեն ինչ կշտկվի:

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ այց է կատարել Աֆղանստան: Այդ այցն ավելի է սրել հարաբերությունները ԱՄՆ ղեկավարության և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի միջև: Վերջինս չի ցանկացել հանդիպել Օբամայի հետ: Նշվում է, որ Օբաման այցելել է Բահրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ նախատեսում էր հանդիպել Աֆղանստանի նախագահին: Իր հերթին, Կարզայը Օբամայի հրավերն ընդունել է որպես վիրավորանք: Նա […]

Երեւանում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով  վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է  մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից  10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել […]

ՀՍՆՀ միջոցներով կառուցվել է նոր մանկապարտեզ, վերակառուցվել ջրամատակարարման համակարգ

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով շարունակվում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների ստեղծման և բարեկարգման աշխատանքների իրականացումը: Հերթական ծրագրերով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, իսկ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում վերանորոգվել է ջրամատակարարման ողջ համակարգը: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի նոր երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ 50 սան, ինչը բավարարում է գյուղի կարիքները: […]

”Երեւան ջուր”-ը զգուշացնում է

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին:  1. “Գառնի-Երևան” ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու […]

Հալեպում ևս մեկ հայ է զոհվել

Հալեպ քաղաքի ”Համիտիե” շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։ Այս մասին հայտնում է Հալեպի ”Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ նրա  հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 11։00-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Գոյության պահպանման համար /վիդեո/

Վաղը` մայիսի -ին հայ ժողովուրդը կնշի Հայաստանի առաջին հանրապետության օրը, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտի 96-րդ տարին: Մայիսյան հերոսամարտերի նշանակության շուրջ այսօր  ”Հենարան” մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան  Էդիկ Մինասյանը: Մինասյանը կարևոելով մասնավորապես Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը` մանրամասնեց. “Ո՞րն է այս ճակատամարտերի խորհուրդն ու պատմական դասերը: Առաջին հերթին ես կնշեմ, որ այս հերոսամարտերը գոյության […]

Հայաստան-ԱՄԷ հանդիպումը կցուցադրվի ”Արմենիա”-ի’ ուղիղ եթերում

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Ժնև քաղաքի ”Ֆոնտենետ” մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ էմիրությունների հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի ”Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Ինչու՞ էր ”Կարգինի” Մկոն iPad-ը նետել աղբամանը. ”ժպտացող արժեքներ”

Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում … Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիք […]

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում `   Մայիսի 27-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ