25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահը հստակ ժամկետ տվեց բոլորիս, որ կարողանանք վերափոխվել. Շարմազանով /վիդեո/

՛՛Բնական եմ համարում, որ ելույթի արձագանքները կլինեն տարբեր, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր հպանցիկ են ծանոթացել նախագահի ելույթին և միանգամից չեն հասկացել՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կարձագանքի այն քաղաքական գործիչներին, ովքեր քննադատեցին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15-րդ համագումարին:   ՛՛Ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ էր […]

Սերժ Սարգսյանի ”մեսիջները”

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ ներքաղաքական դաշտում արձանագրված իրադարձություններին, մասնավորապես նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրի խորհրդարանական քննարկմանը և  ՀՀԿ 15-րդ համագումարին:  “ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ է, ժողովրդավարական ծրագրերով, մեր ղեկավարը առաջնորդվում է քաղաքական հանդուրժողականության և համագործակցության սկզբունքով: Որպես պահպանողական կուսակցություն մեզ համար դա  շատ […]

Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել բեռնատար. սպանվել է 35 մարդ/վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել վիրավոր զինյալներին տեղափոխող ”Կամազը”: Զոհվել են բեռնատարում գտնվող բոլոր 35 զինյալները: Դոնեցկի ինքնապաշտպանության շտաբից հայտնել են, որ վիրավոր զինյալներին օդանավակայանից տեղափոխելիս են եղել հիվանդանոց, երբ կատարվել է հարձակումը: Հաղորդվում է, որ նախ դիպուկահարի միջոցով սպանվել է բեռնատարի վարորդը, որից հետո կրակահերթ է բացվել բեռնատարում գտնվողների ուղղությամբ: Նշենք, որ զոհեր […]

”Հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին”.Կամո Հովհաննիսյան

”Փյունիկի” պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայությանը պատմել է, թե ինչպես է ապաքինվում մկանային վնասվածքից, ինչպես նաև կիսվել է ավարտված մրցաշրջանի մասին իր մեկնաբանություններով. -Ինչպիսի՞ն էր 2013-14 մրցաշրջանը քեզ համար: -Առաջնությունն այդքան էլ հաջող չէր մեզ համար… 6-րդ տեղը շատ վատ արդյունք է: Մրցաշրջանի մեկնարկում մտածում էի, որ տեղ կզբաղեցնենք լավագույն եռյակում, այնպես որ առաջնությունը […]

Կոտայքի մարզպետը զայրացել է

Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքի անցնելուն զուգահեռ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Արամ Հարությունյանը նշել է, թե ամեն ինչ կշտկվի:

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ այց է կատարել Աֆղանստան: Այդ այցն ավելի է սրել հարաբերությունները ԱՄՆ ղեկավարության և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի միջև: Վերջինս չի ցանկացել հանդիպել Օբամայի հետ: Նշվում է, որ Օբաման այցելել է Բահրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ նախատեսում էր հանդիպել Աֆղանստանի նախագահին: Իր հերթին, Կարզայը Օբամայի հրավերն ընդունել է որպես վիրավորանք: Նա […]

Երեւանում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով  վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է  մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից  10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել […]

ՀՍՆՀ միջոցներով կառուցվել է նոր մանկապարտեզ, վերակառուցվել ջրամատակարարման համակարգ

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով շարունակվում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների ստեղծման և բարեկարգման աշխատանքների իրականացումը: Հերթական ծրագրերով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, իսկ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում վերանորոգվել է ջրամատակարարման ողջ համակարգը: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի նոր երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ 50 սան, ինչը բավարարում է գյուղի կարիքները: […]

”Երեւան ջուր”-ը զգուշացնում է

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին:  1. “Գառնի-Երևան” ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու […]

Հալեպում ևս մեկ հայ է զոհվել

Հալեպ քաղաքի ”Համիտիե” շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։ Այս մասին հայտնում է Հալեպի ”Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ նրա  հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 11։00-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ