25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Լևոն Զուրաբյանն առաջարկում է

ԱԺ  “Հայ ազգային կոնգրես”  խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ՌԴ Դաշնային Խորհրդի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանում (Նիժնի Նովգորոդ): “Միջխորհրդարանական հանձնաժողովի հարգելի համանախագահողներ, մեր երկու երկրների հարգելի դեսպաններ, նստաշրջանի հարգելի մասնակիցներ: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու ցանկության մասին է վկայում:Բարեկամության խմբերը, այնպիսին, ինչպիսին՝ […]

Դադարեցվել են առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: 

Գագիկ Հարությունյանը կախարդական փայտիկ չի փնտրում

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ այս քննարկումն առաջին հերթին կարևորում են իրենք՝ հանձնաժողովի անդամները: ՛՛Հանձնաժողովը պետք է սկզբուքնային հարցերի շուրջ կողմնորոշվի, եւ ձեր կարծիքը կարեւոր՛՛,-դիմելով քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ասաց նա: Հարությունյանը շեշտեց, որ քննարկամն առարկա է ոչ թե ավարտված փաստաթուղթը, այլ հայեցակարգի նախագիծը որի քննարկման […]

Խելոք մարդը չի ծխի՝ ասում են “Գրանդ Տոբակո”-ի աշխատակիցները /ֆոտո, վիդեո/

“Մենք հավատարիմ ենք մնալու Հրանտ Վարդանյանի աշխատանքային ավանդույթներին եւ աշխատաոճին, շարունակելու ենք բարձր պահել հայկական արտադրանքի պատիվը Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ դառնալով վերազգային կորպորացիա”,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 6-ին ասաց “Գրանդ Տոբակո” ընկերության նախագահ, Հրանտ Վարդանյանի ավագ որդին` Միքայել Վարդանյանը ։ Հրանտ Վարդանյանի ստեղծած “Գրանդ Հոլդինգ”-ում  այսօր աշխատում է մոտ 6500 մարդ, սակայն նախատեսում են […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին”, “ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին”, “Կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին “Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին”, “Բարձրագույն և […]

Ձերբակալվել են սիցիլիական մաֆիայի 31 անդամներ

Այսօր իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի 31 անդամ: ”Կոզա Նոստրա” խմբավորման անդամները մեղադրվում են սպանությունների, մարդկանց հափշտակության և շորթման մեջ: Հատուկ գործողություններին մասնակցել են 500 ոստիկաններ: Այն իրականացվել է Բագերիայում: Սա սիցիլիական մաֆիայի դեմ իրականացված ամենախոշոր գործողություններից մեկն է:

Ինչ է նշանակում ամբողջական իշխանափոխություն՝ ա՞նձ, թե՞ համակարգ

ՀՅԴ-ը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր այդ բարեփոխումների քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՛՛Մենք այն ուժն ենք, որ ոչ միայն ողջունում է, այլեւ պատրաստ ենք ներգրավվել բովանդակին քննարկումների մեջ՛՛,-նշեց նա: Վերջինս ընդգծեց, որ իրենց համար գլխավոր խնդիրը՝ կարմիր թելի նման անցնող խնդիրը պառլամենտական կառավարման ձեւի հետէ կապված՝ իշխանությունների լիազորությունները […]

Հակառակորդի կրակոցի զոհ է դարձել 2 զինվոր

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր […]

Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են գերմանական և անգլիական ակումբներ

Спорт Экспресс-ը հայտնում է, որ անգլիական որոշ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: 26-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբում անցկացրած 35 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ: Sky Sports-ի տվյալներով, անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա եղել են Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին` Մովսիսյանի խաղը գնահատելու համար: ”Ես լսել եմ, որ […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. հունիսի 5-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երևան Ջուր” ՓԲԸ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված