16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԱԱ-2014. Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները ոչ ոքի խաղացին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում մրցաշարն ընդունող երկիրն ընդունեց Մեքսիկայի ընտրանուն: Չնայած բրազիլիացիների առավելությանը` հանդիպումն ավարտվեց  գոլազուրկ ոչ ոքիով: 3-րդ տուրում Բրազիլիան կհանդիպի Կամերունին, իսկ Մեքսիկան` Խորվաթիային:

13 կրակոցից 8-ը արձակել է Գոռ Առաքելյանը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, մայիսի 17-ին Երեւանում “Վերնիսաժ”-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է:  Լուրեր կան, որ գործով մեղադրյալ Վալերի  Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել […]

Գերի ընկած Խոջոյանն էլի անասուններ է պահում. Ժողովուրդ

“Ժողովուրդը”-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում: Արսեն Խոջոյանը գերի […]

Ազգային ժողովը օրենք է խախտել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին օրերին մեզանում բուռն քննարկումների թեմա է դարձել այն հանգամանքը, որ մի շարք միջոցառումներ պետական հաստատություններում անցկացվում են ռուսերեն։ Արդյոք դա օրենքի խախտում չէ՞։ Թերթի զրուցակիցն է  Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:        -Ընդհանրապես հրապարակային միջոցառումները ՀՀ-ում, համաձայն մեր օրենսդրության, պետք է ընթանան հայոց լեզվով եւ համաժամանակյա թարգմանությամբ այն լեզուներով, […]

Ռոբերտ Նազարյանը տեղյակ չէ. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ պատասխանելով “Հայկական ժամանակ”-ի  հարցերին՝ ասել է,  թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում “Հայաստանի էլեկտրական ցանցերի” տնօրենը: “Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը”,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում “Հայռուսգազարդի” […]

Պատժել են “տղայականով”. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեկ Երեւանի պետհամալսարանում  նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների “հրամանատար” Գեւորգ Մելքոնյանի մասնակցությամբ։ Ըստ ԵՊՀ թերթի աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր “պարտավորվածությունները” չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս “պատժել” են “տղայականով” եւ ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։ Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից: […]

Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից. Սերժ Սարգսյան /վիդեո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” հաղորդաշարին:  Նախագահի համար  այս հարցը սպառված է եւ զարմանում է, որ դեռեւս շարունակվում են քննարկումները:  “Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է եւ շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու […]

Սամվել Գեւորգյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Կյանքից հեռացավ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։  “Ղարաբաղ” կոմիտեի անդամության տիտղոսն արդեն բավարար կլիներ յուրաքանչյուրի ներդրման ու վաստակի ահռելիությունը գնահատելու համար, եթե մեր հասարակական-քաղաքական միտքն ու պատմագրությունը դույզն օբյեկտիվություն պահպանած լինեին 1988-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։  1988-ին հարթակ բարձրացած առաջին հռետորներից էր Սամվել Գեւորգյանը, Կոմիտեի ամենաժրաջան անդամը, ամեն տեղ ներկա, ամեն տեղ հասնող, […]

ԱԱ-2014. Բելգիան կամային հաղթանակ տոնեց/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Վերտոգենը: Բելգիացիները հաշիվը հավասարեցրեցին 70-րդ րոպեին. աչքի ընկավ Ֆելայինին: 80-րդ րոպեին Բելգիային հաղթանակ պարգևեց Մերտենսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ