20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

“Ընդդիմությունը հերթական անգամ մոլորեցնում է ժողովրդին”/վիդեո/

“Նախախորհրդարանի” անդամ, զորահրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ընդդիմությունը հերթական անգամ փորձում է մոլորեցնել ժողովրդին, ասելով, որ աշնանը սպասեն փոփոխության: Նա նշեց, որ եթե հետահայաց նայենք, ապա նույն բանը նրանք ասում են արդեն 20 տարի: “Այսպես ես բաց խոսում եմ, քանի որ վիճակը ստիպում է անկեղծ խոսելու, բաց խոսելու, թաքցնելու բան […]

Մեքսիկացի սեքսուալ լրագրողները ցնցել են ինտերնետը/ֆոտո/

Այս տարի մեքսիկական հեռուստաալիքները Աշխարհի առաջնությանն էին ուղարկել 3 հիանալի լրագրողուհիների: Նրանք են Վանեսա Հուպենկոտեն, Մարիանա Գոնսալեսը և Ինես Սայնցը: Լրագրողները վաղուց են աստղ համարվում իրենց հայրենիքում, սակայն աշխարհում հայտնի դարձան Բրազիլիա մեկնելուց հետո:

Բա էդ պիվա խմողներին ԳԱԻ-ն կբռնի՞. Բրազիլիայի ցավը

“Բրազիլիան էլ չօգնեց Հայաստանի չարքաշ ժողովրդին”,-աշխատանքից ուշ ժամի տուն գնալուց բողոքեց տաքսու վարորդը: Առաջին հայացքից չհասկացա՝ մտածեցի, Հայաստանը հիմա էլ Մաքսային միության փոխարեն Բրազիլիային է անդամակցելու: Սակայն հետո տեղը բերեցի եւ հասկացա, որ խոսքը ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին է: “Գիշերվա 4-ին գնում ենք կաֆեները, որ ֆուտբոլ նայողներին տուն տանենք, գոնե մի երկու մանեթ էլ մենք […]

Կոշի՞կդ ա թանկ, թե՞ էս երեխեն /վիդեո/

Աֆրիկյանների տան մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը հրեղ ու լրագրողի վրա գցեց մշակութային հուշարձանի ոչնչացման դեմ պայքարող աղջիկներից մեկին: Սա առաջացրեց ակտիվիստների զայրույթը: Նրանցից մեկը, դիմելով ոստիկանին, հարցրեց. ՛՛Կոշի՞կդ ա թանկ, թե՞ էս երեխեն՛՛: Մասնակիցները ոստիկանին առաջարկեցին ի պատասխան իրենց ոտքերը տրորել ու հանգստանալ: ՛՛Աղջիկն էլ որ թռնում ա վրեդ՛՛,-արձագանքեց մի այլ […]

Ռուսական գազը Հնկաստանով՝ Չինաստան

Հնդկական իշխանությունները պատրաստ են բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ գազատարի երկարացման հետ կապված: Ռուսաստանը պլանավորել է Հնդկաստանով գազը հասցնել մինչև Չինաստան` գրված է РИА новости-ում: Այս ծրագրի իրականացման դեպքում, գազատարը կդառնա աշխարհում ամենաերկարներից մեկը` նշված է կայքում: Հնդկաստանի նոր վարչապետ Նարենդրի Մոդին հայտնել է, որ այս ծրագիրը միտված է նավթի և գազի տարածմանը`սրանով էլ կբավարարվի երկրում […]

Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. քառյակի հայտարարությունը

Խորհրդարանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ “Ժառանգություն”-ը, համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:   Մենք արձանագրում ենք.   1. Էլեկտրաէներգիայի սակագնի […]

ՀՀ վարչապետը այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ: “Մետաքսկոմբինատ”  ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը […]

Օսիպյանը ՛՛գաղտնիք՛՛ է բացում. ում է ծառայում ոստիկանությունը /վիդեո/

Աֆրիկյանների տան մոտ ոստիկանների ու ակտիվիստների միջև տեղի ունեցած քաշքշուկներից հետո այստեղ ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանները շղթա կազմեցին ու քաղաքացիներին տարան դեպի մայքեր, ու հորդորեցին չխախտել երթևեկողների իրավունքները:  Երբ լրագրողներն ու քաղաքացիները Օսիպյանին բողոքեցին, որ իրենք իրենց իրավունքն են պաշտպանում, ներկայացրին Մշակույթի նախարարությունից փաստաթուղթ, որով արգելվում էր քանդել մշակութային հուշարձանն, Օսիպյանն ասաց, թե […]

Հաշմանդամություն ունեցող անձիք ազատվում են ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից

Երևանի ավագանին հունիսի 24-ին  նախ արտահերթ նիստում, հիմք ընդունելով “Նվազագույն  ամսական  աշխատավարձի  մասին”   ՀՀ օրենքում  կատարված փոփոխությանները,  միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել աշխատակազմերի  աշխատակիցների  պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու  և  Երևան  քաղաքի  ավագանու  համապատասխան  որոշման  մեջ  փոփոխություններ  կատարելու  մասին որոշման նախագծին, համաձայն որի ավելացվում են մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների  տարածքային  բաժինների և քաղաքացիական  կացության  ակտերի գրանցման […]

Սերժ Սարգսյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ