24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կխթանեն Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստմանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այս տրավա բյուջեում վերաբաշխում կատարել և ԿԳՆ-ին գումար հատկացնել: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Ագրարային համալսարանը Ստեփանակերտում ունի մասնաճյուղ, այդ մասնաճյուղի հետագա զարգացման համար առաջարկում են 40 մլն դրամ հատկացնել  համալսարանին, որպեսզի Ստեփանակերտի մասնաճյուղի համար կառուցվի ուսումնաարտադրական և փորձնական բազա: ՛՛Այդ բազայի շնորհիվ կկարողանանք խթանել գյուղատնտեսության զարգացումը, Ղարաբաղում երիտասարդ կադրերի […]

Գալիք շաբաթվա ընթացքում ՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ: Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է “Նաիրիտ”-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև […]

Ֆուտբոլիստին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց

Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:

Քարվաճառի ուղղությամբ ներթափանցման փորձ կատարած հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներ ձերբակալված են

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մաուրո Գևգեոզյանի գոլն օգնել է ”Ալյանսային” հաղթել

Պերուական ”Ալիանսա Լիման” Պերուի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ ընկերական խաղում հաղթեց 3:1 հաշվով: ”Ալյանսայի” գոլերից մեկն իր հաշվին է գրանցել Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: Հիշեցնենք, որ ”Ալյանսան” մեկ տարով երկարաձգել է ”Նասիոնալի” հարձակվողի վարձակալության ժամկետը:

Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը: ՀՀ կառավարությունը […]

Ռոբերտ Քոչարյանը թող ապրի իր թոշակով

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառեց  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ համագործակցությունը քաղաքական ուժերի հետ: “Ժողովուրդը դժվար թե այսքան շուտ մոռանա Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունները: Իսկ Ռոբերտ Քոչարյանն իր կարգավիճակը բնութագրել էր` որպես երիտասարդ թոշակառու, այնպես որ թող վայելի իր թոշակը”,-ասաց նա: Արզումանյանը երկրում իրավիճակ փոխելու համար հույսը դնում է […]

Մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան. Tert.am

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահն ասել է, որ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, […]

՛՛Կուտակայինը՛՛ փոխարինվեց ՛՛սոցիալական վճար՛՛-ով

ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել […]

Չինարիում իրավիճակն այժմ հանգիստ է

Ադրբեջանական կողմը երեկ գիշերն ու այսօր առավոտյան ռմբակոծել է Տավուշի մարզի  Չինարի գյուղը: Տուժածներ չկան: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին չինարցիները, մեկ-երկու տանիք ու լուսամուտ է վնասվել:  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել է: “Սովորական հրաձգություն է եղել, կորուստներ չկան, իրավիճակը հանգիստ է այժմ”,-ասաց նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված