25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

”Մոնակոն” ցանկանում է ձեռք բերել Սնեյդերին

”Մոնակոյի” կիսապաշտպան  Խամես Ռոդրիգեսը մոտ է Մարիդի ”Ռեալ” տեղափոխվելուն: Դրա հետ կապված ֆրանսիական ակումբը ցանկանում է ձեռք բերել ”Գալաթասարայի” և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2016 թ.-ի հունիսի 30-ը: Թուրքական ակումբ Սնեյդերը տեղափոխվել էր ”Ինտերից”:

Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 26-ից ‘’ձմեռային’’ ժամանակի անցնելու մասին օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 26-ից ‘’ձմեռային’’ ժամանակի անցնելու մասին օրենքը` գրված է Газета.ru-ում։ Նշվում է, որ Ռուսաստանի սուբյեկտներից մեծամասնությունում ժամերը 1 ժամ հետ կտան, և հետագայում սեզոնային փոփոխություններ չեն արվի։ Համաձայն օրենքի` ռուսական տարածքում հաստատվում է 11-ժամանոց գոտի։ Մոսկովյան ժամանակը ելքային կլինի այդ գոտիներում տեղական ժամանակը հաշվելու համար։

Պարաշյուտիստը վայրէջք” է կատարել բեյսբոլիստի վրա /վիդեո/

ԱՄՆ-ում բեյսբոլի դաշտում զվարճալի, սակայն միաժամանակ նաեւ վտանագվոր միջաջադեպ է տեղի ունեցել: Պարաշյուտիստը անհաջող վայրէջք է կատարել եւ ընկել ուղիղ բեյսբոլիստի վրա: Այդ պահին մարզիկները մարզվելիս են եղել եւ ընդհանրապես չեն սպասել նման “պարգեւի” երկնքից:  Պարաշյուտիստը 2 ոտքով նստել է բեյսբոլի թիմի խաղացողներից մեկի ուսերին: Երջանիկ պատահականությամբ, նրանցից ոչ ոք չի տուժել: Բեյսբոլիստը նաեւ կարողացել […]

Վարդավառի միջազգային տոն Գառնիում /վիդեո/

Առաջին անգամ հուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնին Գառնու տաճարում տեղի կունենա “Վարդավառ միջազգային” փառատոնը: Գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ: “Վարդավառը այն ազգային տոներից մեկն է, որը շատ երկրներում չեն տոնում եւ ունի այն ազգային հենքը, որի միջոցով այն կարող է դառնալ համազգային տոն: Փառատոնի հիմնական նպատակն է երիտասարդներին փոխանցել տոնի ավանդույթները”,-ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ […]

Ո՞րն է ԵՏՄ անդամակցության ձգձգման պատճառը

Հուլիսի 22-ին քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ ասուլիսին խոսեց տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին և անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հարցին նա ասաց, որ տեսականորեն այն դեռ գտնվում է միջկառավարական համաձայնության ատյանններում: Անդամակցության ժամկետի ձգձգման հնարավոր պատճառներից Մարգարովը նշեց ճանապարհային քարտեզի, մաքսակետերի տեղադրման հարցը.’’Եթե մաքսակետերը տեղադրվեն էլ Արցախի սահմանին, ապա ֆորմալ դրանք չեն աշխատի’’- ասաց քաղաքագետը, […]

Բակո Սահակյանը և այլ պաշտոնյաներ ուզում են լուծել այս հարցը. ստորագրահավաք ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Ի պաշտպանություն հայ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի, ով այժմ ձերբակալված է, կսկսվի ստորագրահավաք: Այս մասին այսօր հայտարարվեց իպաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպած ասուլիսի ժամանակ: Պատպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ անսպասելի բան է տեղի ունեցել: ՛՛Մենք բոլորս անհանգիստ ենք, որովհետև տեղի է ունեցել մի թյուրիմացություն, այլ կերպ դա չես անվանի, ոչ ոքի համար դա սպասելի […]

Ջերմ հանդիպում Երեւանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի եւ Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երեւանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, […]

Մինչ տարվա վերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով

”Մենք պլանավորել ենք մինչ տարվա վերջ Հայաստանում անցկացնել հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կճշտվեն մեր պետությունների տնտեսական համագործակցության մանրամասները` հաշվի առնելով Եվրասիական Միության գործոնը”: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Նա ասաց, որ երկու երկրները միշտ էլ հետաքրքրել են միմյանց թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային առումով: Սրա վառ ապացույցը, ըստ դեսպանի, […]

՛՛Վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին բերել՛՛

՛՛Սկզբնական եղել է ինչ-որ փոքր վեճ՝ մեքենայի հետ կապված, որ հետո դարձել է մեծ ծեծկռտուք, այսինքն՝ վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին հավաքել ու եկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՛՛ Ալեքսանդր Ամարյանն՝ անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցու ու հոգևորականների վրա հարձակմանը: Ամարյանը նշեց, որ պատմության ընթացքում այս երկու երկրների […]

Էդգար Մանուչարյանը մարզվում է ընդհանուր խմբում

Ռուսական ”Ուրալի” գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ավստրիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի մասին: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հավաքի ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել և մարզահավաքի ավարտից երեք օր առաջ է միացել ընդհանուր խմբին: ”Ցավոք, առողջական որոշակի խնդիրներ ունեին Մանուչարյանը և Ֆիդլերը: Մանուչարյանը վերջին օրերին մարզվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված