20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյանը հիշեց 3 նախագահներին/վիդեո/

ՕԵԿ հանրահավաքում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հայտարարեց, որ փորձել են մարզերից եկողների ճանապարհը փակել, խոչընդոտել են, որ մասնակցեն իրենց հանրահավաքին: Նկատենք, որ հանրահավաքի մասնակիցների թիվը քիչ էր՝ մոտ 300 հոգի՝ հիմնականում կուսակցության անդամներ: Ապա Բաղդասարյանը հայտնեց, որ այս 3 ամիսների ընթացքում, ինչ դուրս են եկել կոալիցիայից, այցելել է մարզեր ու […]

Մենք քաղաքական հալածյալներ ենք և գտնվում ենք գերության մեջ. Ավետիս Ավետիսյան /վիդեո/

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության վարչական դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատաքնննությունը: Նիստի մի հատվածում ամբաստանյալները հանդես եկան հայտարարություններով: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանին վրդովեցրել է  հատկապես տուժող՝ ոստիկանության 4-րդ հատուկ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը: Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը իր հայտարարության մեջ նշեց.՛՛Խնդրում եմ արձանագրել, որ մենք այս դատարանի առջև կանգնած են ոչ […]

Միջադեպ ՕԵԿ հանրահավաքում. Նավակ Ճոճողը ՅԱԽՔ-ով մոտեցավ /վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկած ՕԵԿ հանրահավաքին, երբ ելույթ էր ունենում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ խոսափողին մոտեցավ ակտիվիստ Նավակ Ճոճողը՝ Վիլեն Գաբրիելյանը: Նրա ձեռքին կար պլակատ, որի վրա գրված էր “ՅԱԽՔ”: Ոստիկանները մոտեցան,  բռնի ուժով նրան քարշ տալով հեռացրին եւ տարան: Երբ նա հետաքրքվեց թե ուր են տանում իրեն, ոստիկանը պատասխանեց, որ տանում են պարզաբանելու, թե ինչ […]

”Սպարտակը” ձեռք է բերել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստին

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի ”Սպարտակ”: 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր  կնքել 2+1 սխեմայով: ”Այո, այլ ակումբներից առաջարկներ եղել են, սակայն ես ընտրել եմ ”Սպարտակը”,-հայտարարել է Շիրոկովը: Նա չմասնակցեց աշխարհի առաջնությանը, քանի որ վնավածք էր ստացել:

ՕԵԿ-ը շոգի պատճառով կրճատեց ելույթները. ամենաշատը Արթուր Բաղդասարյանին /ֆոտո, վիդեո/

Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված  «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը բացեց Ազգային ժողովի  ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով,  էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկացումների մի շղթայական ռեակցիա է լինելու, եւ առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր ժողովուրդը կհայտնվի ավելի ծանր վիճակում: “Մենք պայքարելու ենք, թույլ չենք տալու՝ այս որոշումն ի կատար ածվի: Ոչ թանկացմանը’,- […]

Վստահիր “Բիլայն”-ին ու կիմանաս ինչ է անտապասխանատվությունը. Ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Ղազարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Եթե ես իմանայի, որ իմ գործնական այցի հաջոցությունը Վրաստան կախված է լինելու բջջային կապից, ապա ես թերեւս երկար կմտածեի բջջային օպերատոր ընտրելու գործում: Բայց երեկ երեկոյան ես սովորականի պես ուղղակի սահմանն անցնելուց ակտիվացրեցի ռոոումինգ ծառայությունն կանխավճարային սակագնով գործող հեռախոսահամարիս համար (ի դեպ Բիլայնի օպերատորի ցուցումներին հետեւելով) […]

ՕԵԿ- ի հանրահավաքը չի մեկնարկել. Արթուր Բաղդասարյանն ուշանում է, հրապարակը դատարկ է /ֆոտո/

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում պիտի մեկնարկեր “Օրինաց երկիր” կուսակցության հանրահավաքը: Սակայն այն դեռ չի սկսել, քանի որ հրապարակում քիչ մարդ կա: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հատուկենտ ներկաները ասացին, որ չեն հավատում, որ ելույթ կունենա ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: “Նա էդքան “դուխ” չունի”,-ասացին նրանք: Ըստ շրջանառվող լուրերի, մարզերից նույնպես մարդիկ են բերվել հանրահավաքին: […]

Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթունում էր

Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետեւելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ եւս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաեւ մարզագույքերով:  Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակներում, […]

Պարգեւատրվել է դիվերսիան կանխած զինծառայողը

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “Գարեգին Նժդեհ” գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ  Թորոսյանին:  Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք […]

Արցախի Վանք գյուղը ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ  Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.  “Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ