18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար. Էրդողան

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ը, տեղեկացնում է Trend.az-ը։ Էրդողանը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար:

Լեռներում սովի ու ծարավի մատնված եզդիները փաստում են

”Եզդիների ազգային կազմակերպության” փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրաքում եզդիների նկատմամբ զանգվածային ջարդերի և միջազգային արձագանքի մասին: ՛՛Խոսելով փախստականների հետ, ովքեր եղել էին լեռներում և սովի ու ծարավի պայմաններում էին, նշում եմ որ որևէ միջազգային օգնություն չի եղել: այս պարագայում կարող ենք նշել, որ միջազգային հանրությունը խոսում է, բայց կոնկրետ որևէ […]

ԱԳ նախարարն ընդունեց Արգենտինայի փոխարտգործնախարարին

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։  Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ հաղորդեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով […]

Սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրերի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ երեխաների,  ինչպես  նաև  սոցիալապես  անապահով  սիրիահայ ընտանիքների  սոցիալական աջակցության ծրագրերը: 2014 թվականի հունվար–օգոստոս ամիսներին բնակարանային  վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով դրամական աջակցություններ են տրամադրվել 79  ընտանիքների: Եվս 355  ընտանիքի հատկացվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն ու գրենական պիտույքներ: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 283 ընտանիքների: […]

Խորովածի ամենամյա փառատոնը` սեպտեմբերի 6-ին

Մի քանի օրից` սեպտեմբերի 6-ին Ախթալայում կանցկացվի Խորովածի, երաժշտության եւ արվեստի վեցերերդ փառատոնը: Այս փառատոնի ընթացքում էլ, կազմակերպիչների հավաստմամբ, տարատեսակ անակնկալներ են սպասվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը ասել է, որ այս փառատոնը ուղղված է տուրիզմի զարգացմանը: “Մենք հասանք նրան, որ բնակչությունը սպասում է […]

Սեպտեմբերի 3-ից մեկ տարի անց

”Հայաստանի Հանրապետությունում մի տարվա ընթացքում, ինչ որ փոփոխություն չէր կարող լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիների կամ ՀՀ պետության օրակարգում դրված է քաղաքական խնդիր՛՛: Անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատրաստակամության հայտարարությանը, նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Հայաստանը, միանալով ԵՏՄ-ին, լուծում է գազի էժանացման խնդիրը մոտ 30%-ով, բայց կան մի շարք ապրանքատեսակներ […]

”Դրա համար անհրաժեշտ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը” /ֆոտո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության” ակցիան: Հիշեցնենք, մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին :  Մաքսային միությանն դեմ ակցիան նախատեսվում էր իրականացնել սեպտեմբերի 6-7-ին` ՌԴ վարչապես Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում, բայց քանի որ այցը չկայացավ, կազմակերպիչներն այն հրավիրել են այսօր: Գյումրու լրագրողների “Ասպարեզ” ակումբի […]

Անվճարունակ կանայք հետազոտվում եւ բուժվում են անվճար

Երևանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի դռները բաց են բոլորի առջև, անգամ եթե նրանք ի վիճակի չեն վճարել: Այս մասին հայտարարել է կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը` ավելացնելով, որ կենտրոնի գործունեության երկարամյա ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ որևէ մեկը մերժում ստանա գումար չունենալու պատճառով: Հիշեցնենք, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մատուցում է կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, […]

Մորմոնները օն-լայն միասեռականներ են հավաքագրում

Վերջին շրջանում շատ են քարոզվում աղանդավորական օն-լայն կայքեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրանց անդրադարձավ ”Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի”  ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: ”Չունենալով հստակ օրենսդրական դաշտ՝ ցանկացած աղանդավորական կառույց կարող է գործել այնպես, ինչպես ուզում է: Համացանցում  ինչքան ուզեք` կգտնեք նման կայքեր: Մորմոնների կայքում գրված է միասեռականության մասին: Նրանք միասեռականներ են հավաքագրում ”,-հայտարարեց […]

Ուկրաինայում այրել են ռուս լրագրողին /վիդեո/

Այսօր հայտնի է դարձել, որ Ուկրաինայում մահացել է “Россия сегодня” լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ ֆոտոլրագրողի հետ խմբագրության կապն ընդհատվել էր օգոստոսի 5-ին, այդ ժամանակվանից ի վեր նրանից ոչ ոք լուր չուներ: Եւ ահա հայտնի է դարձել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ