23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա […]

Ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերի երիտասարդները քննարկում են ՀՀ հիմնախնդիրները

Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։ Այն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն (իշխանական և ընդդիմադիր)։ Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն […]

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը

Ֆրանսիական “Ֆիգարո” թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստրոև Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները […]

Ռոնալդինյոն տեղափոխվում է Մեքսիկա

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պատրաստվում է տեղափոխվել Մեքսիկա` այնտեղ իր կարիերան շարունակելու համար: 34 ամյա կիսապաշտպանը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Հարկ է նշել, որ ներկայումս «Կերետարո»-ն երկրի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:

Դեռահաս տղան նկարահանել է, թե ինչպես է մանկապիղծն իրեն բռնաբարում

Մերձմոսկովյան շրջանում ոստիկանները մի տղամարդու են ձերբակալել, ով կասկածվում է 3 դեռահաս տղաների բռնաբարության մեջ, տեղեկացնում է Ռուսաստանի դատախազության պաշտոնական կայքը:  Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ տղաներից մեկի ծնողները երեխայի հեռախոսում տեսանյութ են գտել, որտեղ տղան նկարահանել է սեփական բռնաբարությունը: Նրանք անմիջապես ոստիկանություն են դիմել:  34-ամյա մանկապիղծը ձերբակալվել է: 

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 4-ին, 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-ին և 7-ին կնվազի 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է “Արմենիա էքսպո 2014” ցուցահանդեսային ֆորում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է բարերար Գագիկ Ադիբեկյանին Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին: Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Ադիբեկյանին ՀՀ պետական բարձր պարգևին […]

Գերեվարվել է ադրբեջանցի

Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեւարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ  միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:  

Վարչապետի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված