18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԱԳ նախարարը կայցելի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով ս.թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա: Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Արկածախնդրություն չի անի /վիդեո/

”Մեզ մայդաններ պետք չեն, մեզ պետք  է քաղաքական բարձր կուլտուրայի ձեռքբերում, մեզ պետք է քաղաքական երկխոսության միջոցով խնդիրներ լուծելու կուլտուրա ձեռքբերել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեկնաբանելով տեսակետը, թե հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքը կարող է մայդանի սկիզբ դառնալ, ինչը ըոտ որոշ փորձագետների՝ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող սցենար է: Մանասյանի կարծիքով՝ հանրահավաքի ժամանակ իշխանափոխության […]

Փոխհրաձգություն ակումբում. 11-ամյա երեխա է մահացել

Մայամիի The Spot գիշերային ակումբում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, այդ թվում` 11-ամյա մի երեխա, տեղեկացնում է CBS-ը: Փոխհրաձգությունը սկսվել է այն պահին, երբ ակումբը լի է եղել մարդկանցով: Վերջինների շրջանում անհանգստություններ են սկսվել, ոմանց հաջողվել է դուրս փախչել: Ընդհանուր առմամբ մոտ 100 կրակոց է հնչել` տարբեր ատրճանակներից: Վիրավորված 11-ամյա […]

Հարուցվել է քրեական գործ` Սարալանջում հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Երեւանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ “ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք” ախտորոշմամբ […]

Կաշխատի՞ Աշոտյանի նման բաց ու թափանցիկ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշանակվել Զոհրապ Եգանյանը: Նա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակն է եղել: “Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա […]

Ծառուկյանը կհայտարարի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելլու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ: “Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է “Ազատամարտի նվիրյալներ” և “Երդվյալ ազատամարտիկների միություն” կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության […]

Քոչարյանը Մոսկվա է մեկնում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: “Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը […]

ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր օրի թեժանում են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ ՀԱԿ խմաբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: “Ն.Փաշինյանից ու Հ.Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ խորհդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում […]

Նոյեմբերյանում “տեղացի” քարոզիչներ են հայտնվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է. “Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. “Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում”: Պատասխանեցի, որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ  այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը […]

Էդոյի աղջիկն “ախրանայով” է դասի գնում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “Լավագույն բարերար” անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երեւանի պետական համալսարան` դասի:  “Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան եւ ֆակուլտետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ