20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ռ. Հակոբյանին էլ է հետաքրքիր` ինչ է ասելու Ծառուկյանը

‘’Այլևս խոսքերի հանրահավաք ժողովուրդը չի ակնկալում, ժողովուրդը շատ հստակ ակնկալում է, որ խոսքը պետք է գործի վերածել, բայց նաև ակնկալում է, որ այդ գորխը պետք է միասնական լինի, հարթակը չդառնա դեբատների հարթակ այդ երեք ուժերի կողմից, որ հարթակը պետք է կարողանա ականջալուր լինել ժողովրդին’’,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պատասխանելով հարցին, […]

Քանի սահմանամերձ համայնքի վրա են տարածվում արտոնությունները

Ազգային Ժողովում Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե քանի սահմանամերձ բնակավայրի են հարկային արտոնություններ տալու:  Փոխնախարարը նշեց, որ այնքան էլ հստակ չէ սահմանամերձ բնակավայրերի քանակը, քանի որ մի քանի սկզբունքների հիման վրա են որոշում սահմանամերձ է համարվում […]

Մասնակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ […]

Երկկողմանի մեղադրանքներ եռյակից ու ”Դաշնակցությունից” /վիդեո/

 ‘’Անկեղծ ասած` չեմ կարող չասել. մենք պայմանավորվել էինք ‘’Դաշնակցության’’ հետ, որ 12 կետերի հետ կապված քառյակում նիստ հրավիրենք, ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք այդ մեր պայմանավորվածությունը, ինչը, բնականաբար, որոշակիրորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից’’,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` արձագանքելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությանը, թե իրենք չեն ստորագրել […]

Սահմանամերձ գյուղերը կազատվեն հարկերից. նոր արտոնություններ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նպատակն է խթաններ ստեղծել սահմանամերձ համայնքներում տնտեսությունը զարգացբելու համար, վերանայել գործող հարկային գործիքները, որպեսզի բավարար պայմաններ ստեղծվեն տնտեսական աճի խրախուսման համար: ”Ժառանգություն” խմբակցության […]

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ «Թուրք-ամերիկյան ժողովրդավարներ» միության նախագահ Սավաշ Շահինը Չավուշօղլուին էներկյացրել ԱՄՆ թուրքական համայնքի ակտիվացմաննուղղված քայլերը, ղեկավարած կազմակերպությանգործունեության մասին տեղեկություններ, գրում է Emenihaber.am-ը: Թուրքական «Գիրեսուն գազեթե» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ արծարծվել է նաև Հայոց ցեղասպանության թեման: Արտգործնախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մասնավորապես ծայրահեղ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի. լիդերները կհանդիպե՞ն

 Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակն այսօր հերթական խորհդակցության ժամանակ հանրահավաքի հետ կապված հարցեր չի քննարկել: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` միաժամանակ հերքելով լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու հանրահավաքին: ”Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի, երբեք կատեգորիկ դրված չի եղել, որ ինքը չի մասնակցելու, ուղղակի և Րաֆֆի Հովհաննիսյանը, և մենք, […]

Դրամ-դոլարի տատանումներ չկան. փորձագետներ

Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքի մեծ տատանում չկա, եւ այն չի ազդում  Հայաստանի տնտեսության վրա: Նման կարծիք մամուլի ասուլիսում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:  “Ես առանձնապես տատանում չեմ տեսնում, ավելին՝ զարմանալի կլիներ տատանման բացակայությունը: Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ դա ենթադրում է փոխարժեքի տատանում: Եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը չի անցնում 3 […]

”Մանր խորամանկություն է” /վիդեո/

Ազգային ժողովում այսօր ոչ իշխանական եռյակը հերթական նիստն է անցկացրե: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն ” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ սա կարելի է բնորոշել որպես արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց: Ըստ Հակոբյանի` սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի […]

14-ամյա տղան դանակահարել է դպրոցի պահակին

Մերձմոսկովյան Էլեկտրոստալ քաղաքում 8-րդ դասարանի աշակերտը դպրոց է գնացել փայտով, եւ պահակը նրան չի թողել ներս մտնել փայտի հետ միասին: Արդյունքում նրանց միջեւ վեճ է բռնկվել, եւ 14-ամյա աշակերտը դանակահարել է պահակին, հայտնում է  Взгляд-ը: Դանակահարության արդյունքում պահակը տեղում մահացել է, ոստիկանները ձերբակալել են անչափահասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ