25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոչ մի նստացույց չի լինելու, քանի դեռ…Գ. Ծառուկյան

”Ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք եռյակով ընդհանուր պայանավորվածության չգանք, եթե  կարիքը լինի, մենք կհայտարարենք՛՛,-Ազատության հրապարակում ելույթի ավարտին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նշենք, որ մի քանի օր շարունակ հայտարարվում էր, որ այսօրվա հանրահավաքից հեռո եռյակ-քառյակը որոշելու է նստացույց անել: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս կողմ արտահայտվեց այս գաղափարին:

Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հանդիպումը Լիտվայի արտաքին Գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև […]

Արտահերթ ընտրություններ մինչև ապրիլի 24-ը. Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դիմեց նախագահին /լրացված, վիդեո/

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանրավավաքի ժամանակ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջարկով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՛՛Գալ քաղաքական համաձայնության, կիսել իշխանությանը ժողովրդի հետ, հրաժարական տան՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և ամբողջ իշխանություն և մինչև ապրիլի 24 կազմակերպել նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սա ոչ թե իմ, այլ համազգային պահանջ է, որն առկա […]

Ուսանողի կարծիքը մեզ համար անչափ կարևոր է. Ա.Աշոտյան

Երևանի պետական համալսարանում կազմակերպված  «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք, մասնավորապես, ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են:    Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսանողությունը, լինելով ոչ միայն կրթության […]

Ցանկացել են թունավորել խավարասերներին, թունավորել են մարդկանց

Տյումենում մասսայական թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես պարզվել է, բնակելի շենքում ցանկացել են թունավորել խավարասերներին, սակայն արդյունքում 21 բնակիչ է թունավորվել: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն գտնվում են նորմալ վիճակում, նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Պարզվել է, որ թունավորումը կատարվել է շենքի նկուղում, սակայն մինչեւ 5-րդ հարկի բնակիչները թունավորվել են:

Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք

՛՛Ոչինչ չասող ելույթ էր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ կան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց: […]

Մենք մայդանի կոչ չենք անի. Գագիկ Ծառուկյան /լրացված, վիդեո/

՛՛Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, խնդիրը, և ամենակարևորը՝ գիտեմ դրա լուծման ձևը՛՛,-այսօր եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ երկրի վիճակը, տնտեսությունը վատ վիճակում են: ՛՛2009 թ-ից հետո, երբ համաշխարհային ճգանժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր՝ պետք է թեթևացում, օգնություն, միջամտում, որոշ մարդիկ լուրջ դեմքերով ասում էին՝  Ծառուկյանը չի տիրապետում՛՛,-ասաց նա՝ […]

՛՛Երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը՛՛

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում […]

Ունեինք լարված հարաբերություններ, տարաձայնություններ. այդ հարցում Րաֆֆին համաձայն չէ

՛՛Ոչ մեկ այստեղ կանգնածներից՝ առաջին նախագահ, պարոն Ծառուկյանը, նախկին նախարարներ, պաշտոնյաներ, քաղաքացիներ օրինգինալ մտքի տեր չեն, դա գալիս է ժողովրդից, դուք եք ասելու, թե որն է Հայաստանի անելիքն ու վաղվա օը, մեզ պետք է հեղափոխություն՛՛,-այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նրանից առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված