19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Վճարային հաշվեկշիռը առաջին կիսամյակում

ԸստԿԲ–իՀՀվճարայինհաշվեկշռի(ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազման ձեռնարկի մեթոդաբանության համաձայն)` 2014 թ.-իհունվար–հունիսիդրությամբ ընթացիկ հաշիվը բացասական է և կազմել է 646,7 մլն. դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 92,3 մլն. դոլլարով: Վճարային հաշվեկշիռը տվյալ երկրի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ որոշակի ժամանակահատվածում արտաքին տնտեսական գործառնությունների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի և ֆինանսական ակտիվների հետ կապված) ամփոփ վիճակագրությունն […]

Ո՞ւմ դիմի սեփական տնից զրկվածը…/վիդեո/

ՀՀ քաղաքացի Շուշիկ Համբարձումյանը փաստում է, որ  իր սեփական իրավունքները լավ չգիտե: Նա նշում է, որ իրեն խաբելը շատ հեշտ էր եղել ու ինքը խաբվել է հարազատի պատճառով: Կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով 65 ամյա կինը եկել էր գործադիր մարմնի շենքի մոտ, սակայն չգիտե ո՞ւմ դիմել: ՛՛Ես անձնական տուն էի առել իմ համար, որը գրել էի […]

Երիտասարդ օդաչուի հարազատները չեն հավատում կատարվածին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ “Մի-24” ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ կրտսեր տղան էր, ուներ  24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում: Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երեւանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Ազատն երազանք ուներ՝ դառնալ օդաչու: Մորեղբայր Անդրանիկ […]

Մայրս ինձ մանկուց ՛՛վաճառում էր՛՛.նախկին մարմնավաճառի խոստովանությունը

Ծուխը ներս էր քաշում արագ-արագ: Մի տեսակ մանկական աչքեր ու փախչող հայացք ուներ: Առաջս նստած էր կյանքի ապտակներից թրծված՝ մի փորձառու կին, որը միևնույն ժամանակ անպաշտպան երեխայի տպավորություն էր թողնում: ՛՛Մենակ եմ ու ոչ մեկը չունեմ, էլ չեմ ուզում մարմնավաճառությամբ զբաղվել ու երբեք էլ չեմ ուզել: Մայրս էր վաճառում ինձ: Ծանոթներս միշտ ասում էին՝ մորիցդ […]

Ազգային ժողովը ու ծեծկռտուքները. Արշակյանը վերլուծեց /վիդեո/

՛՛Աշխարհի շատ խորհրդարաններում, որտեղ երեսփոխաններ են,նրանք ազգի կողմից ընտրված հավաքական տիպեր են, որովհետև 20 000, 50 000 կամ կես միլոնանոց մարդկանց ներկայացուցիչն են ու ներկայացնում են՝ հենց հասարակության մեջ տիրող բարքերը: Շատ խորհրդարաններում նույնիսկ ծեծկռտուքը կարծես, թե ավանդությունների մեջ մտած է՛՛,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ում պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Սամվել Ֆարմանյանի միջև տեղի ունեցած միջադեպին […]

Գիտնականները վիրուս են հայտնաբերել, որը մարդուն հիմար է դարձնում

Ջոն Հոպկինսի անվան բժշկական քոլեջի գիտնականները իրենց ուսումնասիրությունների ընթացքում տարօրինակ վիրուս են հայտնաբերել: Պարզվել է, որ ATCV-1 վիրուսն ազդում է մարդկանց ուղեղի վրա եւ հիմարացնում է նրանց, տեղեկացնում է АиФ-ը: Նախկինում այդ վիրուսը առողջ մարդկանց օրգանիզմում չէր հայտնաբերվել, այն գիտնականները պատահաբար են հայտնաբերել, երբ մարդու կոկորդում գտնվող մանրէներն են ուսումնասիրելիս եղել: Այնուհետեւ գիտնականները 90 հոգու […]

՛՛Ամեն ինչ կորած չի՛՛. Շարմազանով /վիդեո/

‘’Երեկվա խաղը փոքրիկ սխալի արդյունք էր, թե չէ մենք տեսանք, որ առաջին խաղակեսում ունեինք երկու գոլային պահ, իսկ Պորտուգալիան մեկը: Երկրորդ խաղակեսում չստացվեց խաղը, բայց ամեն ինչ կորած չի: Ալբանիան ունի չորս միավոր մենք ունենք մի միավոր, ու եթե Երևանում հաղթենք Ալբանիային միանգամից երրրորդ հորիզոնական ենք գալու և ամեն ինչ գալիս է իրա տեղը՛՛ – […]

Մի քիչ անձնականից…./վիդեո/

՛՛Արարատ 73՛՛-ի ֆուտբոլիստների կազմը ոսկետառ էջ բացեց՝ հայկական  ֆուտբոլի պատմության մեջ: Նրանք բոլորը հերոսներ էին, այսօր արդեն լեգենդներ: Այդ կազմում փայլող աստղերից է՝ կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը: Մեր զրույցը Անդրեասյանի հետ նրա իսկ բնութագրմամբ անձնական էր: Որդի, թոռ, ընտանիք……սակայն այս ամենի ենթատեքստում կրկին ֆուտբոլն էր, գենետիկ կոդը և հոր հաջողությունների հետքերով գնացած որդին, որը այսօր մարզիչ […]

Դրսից ծրագիր է կամ ներսի կադրերի խնդիրն է լուծվում

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է  Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծմանն, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը: Փորձագետն անտրամաբանական է համարում միավորումը, իսկ նոր նախարարության ստեղծումը պայմանավորում է արտաքին ուժերով: -Պարո՛ն Մեսրոբյան, տրամաբանակա՞ն է այս երկու նախարարությունների միավորումը: -Ես զարմանում եմ մեր լրագրողների վրա, որ 23 տարի տրամաբանություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ