23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բուդ չեն դնում, 600 դոլարանոց սումչկա են առնում…բո՞ւդ, թե՞ անտիբուդ

Նոր տարուն ընդառաջ նոր թափ ա ստանում անտի-բուդ, անտի-նոր-տարի թրենդը, որը պոպուլյարիացվում ա հատկապես ֆեյսբուքում։ Ճիշտ աա, էս դոլարա-դրամային էպոպեան մի քիչ շեղեց ուշադրություններս այդ թեմայից, բայց ուզում եմ մի երկու դիտարկումով կիսվեմ։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշել՝ նշել, թե չնշել Նոր տարին, նշելուց էլ, ոնց նշել։ Հաշվի առնելով իմ նկատած արձագանքները ու անտի-բուդիստների ընդհանուր […]

Ամոթ քեզ, որ շաքարավազը թանկացրել ես … Ալեքսանյանն արագ հեռացավ/վիդեո/

Գործարար, պատգամավոր, “Երեւան սիթի” սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը  այն պահին դուրս եկավ  կառավարության շենքից, երբ մի խումբ ակտիվիստներ թանկացումների դեմ բողոքի ակցիա էին անում:  “ բա չես ամաչում, ամոթ, ամոթ”,- նրան տեսնելով գոռացին հավաքվածները: Պատգամավորն առանց արձագանքելու ոստիկանների ուղեկցությամբ արագ հեռացավ: Դիտեք տեսանյութը:

“Ապացուցեք, որ Հայոց ցեղասպանություն չի եղել”. քննական հանձնարարություն թուրք ուսանողներին

Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի 9» կոչվող համալսարանի պրոֆեսոր Թուրքան Բաշյիղիթի՝ ուսանողներին տված հանձնարարությունը, որում նա ուսանողներից պահանջել է փաստերով ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, «Twitter» սոցիալական կայքում բուռն բանավեճի առիթ է դարձել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Ռադիկալ»-ին հղումով: Թուրք պրոֆեսորը միջանկյալ քննության փոխարեն ուսանողներին հանձնարարել է «Հայոց ցեղասպանության մասին պնդումները չեզոքացնող» աշխատանքներ գրել, իսկ […]

Ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1994 թ. ծնված Հմայակ Մ.-ի ձեռքի ուղեբեռի […]

2015-ին գազը կթանկանա /վիդեո/

2014 թվականը մոտենում է ավարտին ցայտնոտային տրամադրություններով: Henaran.am-ի խնդրանքով քաղաքական գործիչներն ամփոփում են անցնող տարվա իրադարձությունները, կիսվում 2015-ից սպասումներով: Ըստ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի` 2014-ը ավելի շատ կորուստների տարի էր , քան ձեռքբերումների: Ներքաղաքական կյանքում, ըստ պատգամավորի, որոշակի հստակեցումներ եղան: Լավատեսական ակնկալիքները սակավ են. մաթեմատիկոս Քոքոբելյանը կանխատեսում է` 2015-ին գազը կթանկանա: Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

“Առաջին ալիքի” գրաքննությունը /վիդեո/

Ռուսական “Առաջին ալիքի” եթերից հանել են պատգամավոր Ալեքսանդր Գոնչարենկոյի` Պուտինին վերաբերվող “վտանգավոր արտահայտությունը”: Քաղաքական գործիչը Պուտինին անվանել է “իշխանությունից խփնված Պուտին”: Այս արտահայտությունն անմիջապես եթերից հանել են, սակայն այն հասցրել են լսել Սիբիրում եւ հեռավոր արեւելքում:

Սպեկուլյանտներին փնտրեք քաղաքական վերնախավի մեջ

Այդ որ ասում են սպեկուլյանտներ, սպեկուլյանտներ, որոնք նպաստեցին դրամի արժեզրկմանը եւ հսկայական շահույթներ ստացան, ուրեմն ովքեր կարող են լինել այս սպեկուլյանտները. Հայաստանի տիպի երկրի համար պատասխանը միանշանակ է: Նման հնարավորություններ ու միջոցներ ունեցող մարդկանց մատների վրա կարելի է հաշվել եւ դրանք այն մարդիկ են, ովքեր տիրապետում են ահռելի դրամական միջոցների, գտնվում են քաղաքական վերնախավի մեջ, […]

Հեֆերնը հուսախաբ է եղել

՛՛Մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես ասած՝ ռազմավարական հայացք ունենա՛՛,- այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպմանն ասաց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը:   ՛՛Մենք ցանկանում ենք խորացնել մեր գործընկերային կապերը Հայաստանի հետ, քանի որ համոզված ենք, որ ցանկացած ոլորտում Հայաստանի կողմից կդրսևորվի քաղաքական կամք և կարվեն երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ քայլեր՛՛: Դեսպան Հեֆերնի խոսքով` Վաշինգտոնը նախատեսում […]

Ավտովթար ՛՛Հրազադան՛՛ մարզադաշտի մոտ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 566 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ., ծնվ. 1976 թ.), «Լեքսուս» մակնիշի 033 MM 01 պետհամարանիշի (վարորդ Խ. Վ., ծնվ. […]

ԱՄՆ դեսպանը հիացած է հայ ժողովրդի տաղանդով

Այսօր, դիվանագիտական առաքելության ավարտին ամփոփիչ ասուլիս և լրագրողների հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մինչ ասուլիսը դեսպանը լրագրողներին հրավիրեց սուրճի և մտերմիկ զրույցի: Նա սիրով պատասխանեց հարցերին, իսկ ավելի ուշ ամփոփեց իր երեք ամյա գործնեության արդյունքները: ՛՛Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ և անվտանգ Հայաստան՛՛,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ