Հարկերն իջեցնելու խնդիր չի դրվում
Հարկերը նվազեցնելու տարբերակ չի քննարկվում, և այս պահին հարկերի նվազեցման խնդիր չի դրվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Անդրադառնալով գնաճը կանխելու վերաբերյալԿԲ գործունեությանը՝ նախարարը նշեց, որ ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում է՝ իրավիճակը կայունացնելու համար: Նա նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը լինելու է հուսադրող երկարատև ժամանակահատվածի համար: […]