19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Միակ իրեղեն ապացույցը. Հրապարակ

Մոտ մեկ ամիս է, ինչ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը ստանձնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը, բայց մինչ օրս այս նախարարությունը ոչ կառուցվածք ունի, ոչ աշխատակազմ:  Կառավարության կայքում սույն նախարարության մասին պատմող միակ ՛՛իրեղեն՛՛ ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է, անգամ նրա կենսագրական տվյալները, նախարարության հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը հարկ չեն համարել […]

Տրանսպորտի գինը կվերանայվի. Հրապարակ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից ՛՛Հրապարակը՛՛ հետաքրքրվել է՝ քննարկվում է արդյոք տրանսպորտի թանկացման հարցը: ՛՛Արժույթի ցնցումների հետ կապված՝ որոշակի գների փոփոխություն եղավ, տրանսպորտն սպասարկող տնտեսվարողները, ավելի ճիշտ՝ վարորդները, հայտեր էին ներկայացրել սակագնի վերանայման կապակցությամբ, նրանց հրավիրեցինք, քննարկեցինք: Մինչև հունվարի 15-ը նորմալ սպասարկում կիրականացնեն, որից հետո, հուսով ենք, որ կայունացած կլինեն գները, քանի որ իջեցման միտում է […]

Հիմա էլ համաճարակայի՞ն ցնցումներ. Առավոտ

Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներ տարվա ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ են արձանագրվում: Այս վերջին աննախադեպ ցնցմանը պատկան մարմինները միջամտեցին մի քանի օր ուշացումով: Նրանք ՛՛օպերատիվ՛՛ շրջայցեր կատարելուց հետո կարողացան որոշ չափով կայունացնել դրամը: Սակայն այնպիսի հակահիգիենիկ պատկերի, որն ՛՛Առավոտի՛՛ ֆոտոխցիկն արձանագրել է օրերս գումի շուկայի անմիջական հարևանությամբ, ամեն օր ենք ականատես լինում: Հետաքրքիր է, որ քաղաքային, […]

Ստատուսը փոխվում է. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ վերլուծականից մի հատված. ՛՛Առաջինն, իհարկե, աչքի է զարնում հենց այն, որ Ծառուկյանը հանդես է գալիս անհատական նախաձեռնությամբ` առանձնանալով ոչ իշխանական իր գործընկերներից: Կլինեն նրանք համաժողովին, թե ոչ` այսօր բնականաբար դժվար է ասել, սակայն որ նրանք չկան կազմակերպչական գործընթացում` արդեն իսկ հետաքրքրական է և կարող է հանդիսանալ 2015 թվականին ոչ իշխանական բևեռում որոշակի […]

Մարմնավաճառներից “քաշվածը”. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով “Օպել” ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, […]

՛՛Գայլերը՛՛ գալու են. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով: ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում՝ սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից՝ վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական […]

Ասողը Միհրան Պողոսյանն է. Հայկական ժամանակ

ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: ՛՛Հայկական ժամանակի՛՛ աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը: Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին […]

Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քննարկել են՝ ով է լինելու հաջորդ նախագահը. Հայկական ժամանակ

Լավատեղյակ աղբյուրներից ”Հայկական ժամանակին՛՛ հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն՝ անկախ նրանից՝ Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի, թե՝ […]

Ինչ է պետք Աստծուց խնդրել. Գրիգոր Տաթևացի

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը եւ սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարությունը ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են, որոնք ում կամենում տալիս  է, և ովքեր խնդրում են, ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված.՛՛Եթե մեկը հաց խնդրի հորից, միթե նա քար կտա՛՛: Հացը խորհրդանշում […]

Շաքարի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա

Յուտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարը նույնիսկ քիչ քանակությամբ վնասում է օրգանիզմին: Նրանք պարզել են, որ շաքարը կրճատում է կյանքի տեւողությունը: Գիտնականները ուսումնասիրություններ են կատարել, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր շաքար են օգտագործում, երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր շաքար չեն օգտագործել: Պարզվել է նաեւ, որ շաքարի շատ կիրառումը բացասաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ