25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

՛՛ՌԴ-ը առևանգել է Պերմյակովին՛՛

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գյումրու դեպքերի հետ կապված խախտվել են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև եղած իրավահարաբերությունները կարգավորող երկու համաձայնագրերը: Նա նշեց, որ այդ իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով, այլև սահմանապահ ռուսական զորքերի վերաբերյալ համաձայնագրով, ու հիմա կարծում է՝ ռուսական կողմից ոտնահարվել են այդ համաձայնագրերը: ՛՛Պետք է փոխանեցին […]

Ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլի ճակատամարտի օր առնվազն ցինիզմ է ու անարգանք է 1.5 մլն զոհված հայերի հիշատակին.թուրքագետ

՛՛Բավական երկար ժամանակ Թուրքիայում պատրաստվում էին Դարդանելի ճակամատամրտի հարյուր ամյակը նշել, բայց նման որոշումը բարոյականությունից դուրս է: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ, որ Թուրքիայի  նախագահը այս քայլով փորձելու է աշխարհի ոշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:  Իսպիրյանի դիտարկմամբ […]

Հետախուզվողը հայտնվեց….

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովում

 Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում  կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության […]

Հայաստանում ռուսաֆոբություն չպետք է լինի. Հրանուշ Խառատյան

՛՛Հայաստանում որևէ ֆոբություն, առավելապես ռուսաֆոբություն չպետք է լինի՛՛,-այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ ՀՀ նախագահի արձագանքը հենց Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանն ադեկվատ էր: Սոցիալական տիրույթը լցվեց հայտարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելիությունը կարևոր չէ, որն անտեղին է, քանի որ բոլորը գիտեին, որ հանցագործը ազգային […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մենք այլևս իրավունք չունենք սպասել. Փոստանջյանը նոր նախագիծ է պատրաստել

”Այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է, և մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում ընդհանուր առմամբ հարյուր տարի առաջ մեր պատմական հայրենիքում ու մեր տարածաշրջանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ շրջանառության մեջ է դրել ՛՛Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթման և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու […]

Հայաստանի նախագահը չի պարտվել /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը չի խառնվում նախագահի վարած քաղաքակնությանը: “Թեկուզ այն պատճառով, որ նրա ինֆորմացիան ավելի շատ է”,-Հ3-ի “Կարմենի հետ” հաղորդաշարին ասաց Լեւոն Սարգյանը: Նրանք ուղղակի զրուցում են ինչպես եղբայրը եղբոր հետ:  Լեւոն Սարգսյանը չի ծանր չի տանում, երբ քննադատում են Սերժ Սարգսյանին: “Դե եթե երկրի նախագահ է, պիտի քննադատեն”,-ասաց Սերժ Սարգսյանը: […]

Փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակը վատացել է

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել  է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալդիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված