20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ամբարտավանություն. թուրքագետը` Էրդողանի հրավերի մասին

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների փոխադարձ նամակների մասին, ասել է, որ ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա  հրավիրելը դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում է: “Կարելի ասել ամբարտավանություն: Դու հրավիրում ես այն երկրի նախագահին, որը պատրաստվում է Մեծ Եղեռնի տարելից նշել, մանավանդ, որ արդեն ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին, […]

Փոստանջյանը տարօրինակություններ է տեսնում /վիդեո/

՛՛Բողոքի մանսակիցները երիտասարդներ էին, ովքեր տարվա մեջ երկար ժամանակ լինում են ՌԴ-ում, Գյումրին այնպիսի քաղաք չէ, այստեղ մայդանի խնդիր չկար, բողոքն իրավաչափ էր, բոլոր քաղաքացիները գիտակցում էին, որ ոտնահարվել է ՀՀ սահմանադրությունը, և ասսում էինէ՝ իրավունք չունեք մեզ հետ այդպես վերաբերվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով տեսակետներին, թե Գյումրիում […]

Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ […]

Մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա

Հունվարի 1-ից 15 -ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10974 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել […]

Փոքրիկ Սերյոժային տեղափոխելն անհնար է

 “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը երկուշաբթի՝ հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց,  որ փորքիկի  մոտ օրեցօր նոր խնդիրներ են առաջանում:   “Նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից մեզ մոտ եղել է պրոբլեմատիկ եւ ճանապարհին կարող էինք կորցնել նրան: Երեխան այս վայրկյանին տեղափոխման ենթակա չի, նույնիսկ առաջին հարկ իջացնել չենք կարող` իրեն ապարատից անջատելը կարող է […]

Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ուկրաինայի զորքը հարձակվել է Դոնեցկի վրա /վիդեո/

Ուկրաինայի զորքը մասսայական գրոհի է անցել Դոնբասի գրոհայինների ուղղությամբ: Բախումները շարունակվում են նաեւ Դոնեցկի օդանավակայանի շրջանում: Ուկաինայի նախագահի խորհրդական եւ երկրի պաշտպանության նախարարի օգնական Յուրի Բիրյուկովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ուժայիններին հրահանգ է տրվել կրակ բացել Դոնբասի գրոհայինների բոլոր դիրքերով: Դոնեցկի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ քաղաքում չափազանց լարված իրավիճակ է, անցած գիշեր […]

Սիրուշոն արտահայտել է ցավն ու բարկությունը

Երգչուհի Սիրուշոն  համացանցի իր էջում լուսանկարներով անդրադարձել է Գյումրիի ողբերգական իրադաձությանը: Նա հրապարակել է  Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պրեմյակովի լուսանկարը՝ Monster (Հրեշ) վերտառությամբ և մեկ մոմավառության լուսանկար՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար: 

՛՛ՌԴ-ը առևանգել է Պերմյակովին՛՛

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գյումրու դեպքերի հետ կապված խախտվել են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև եղած իրավահարաբերությունները կարգավորող երկու համաձայնագրերը: Նա նշեց, որ այդ իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով, այլև սահմանապահ ռուսական զորքերի վերաբերյալ համաձայնագրով, ու հիմա կարծում է՝ ռուսական կողմից ոտնահարվել են այդ համաձայնագրերը: ՛՛Պետք է փոխանեցին […]

Ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլի ճակատամարտի օր առնվազն ցինիզմ է ու անարգանք է 1.5 մլն զոհված հայերի հիշատակին.թուրքագետ

՛՛Բավական երկար ժամանակ Թուրքիայում պատրաստվում էին Դարդանելի ճակամատամրտի հարյուր ամյակը նշել, բայց նման որոշումը բարոյականությունից դուրս է: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ, որ Թուրքիայի  նախագահը այս քայլով փորձելու է աշխարհի ոշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:  Իսպիրյանի դիտարկմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ