20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Մոսկվան անհանգստացած է Լեռային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրացումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի սրացման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է ТАСС-ը:  “Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Մեծացել է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը”,- ասել է  Լուկաշևիչը։ Վերջինը ասել է, որ ԵԱՀԿ մոնիթորինգային […]

Մշակութային ևս 4 օջախներ կունենան Wi Fi ցանց

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող թվով տասներեք 3G երթուղիչ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու […]

Ցավներդ կծեմ… ազատամարտիկները` դիրքերում /վիդեո/

Փետրվարի 3-4-ին “Երկրապահ կամավորականների միության” շուրջ 700 անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ այցելեցին Արցախ, վերահաստատելու, որ հարկ եղած պահին պատրաստ են առաջին գծում կռվել հանուն հայրենիքի: Արցախի հերոսը պարգևներ և նվերներ էր բերել սահմանապահ զինվորներին: Դիրքեր այցելած երկրապահները ոգևորեցին  և խրախուսեցին զինվորներին: ՛՛Երբ կռվի ժամանակ Ղարաբաղում էինք, մարդիկ ասում էին՝ ցավներդ կծեմ ու հիմա ես […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը […]

ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում

Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ  ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության […]

Գուսան Հայկազունը հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն /վիդեո/

Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության […]

Ես կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյանը՝ գյումրեցի ցուցարարների կալանավորումից /վիդեո/

՛՛Դա բացարձակապես իրականության հետ կապ չունեցող բան է՛՛,-այսօր ԲՀԿ-ի խորհրդաժողովի ժամանակ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին, թե Գյումրիի բախումների ժամանակ նա քաղաքացիների կողքին էր, սակայն հիմա չի հետևում, թե ինչու է ոստիկանությունը ձերբակալում ցույցի մասնակիցներին, այցելում տներ: Նշենք, որ Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է […]

Իշխանափոխություն՝ առանց ցնցումների

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ երկիրը հասել է այնպիսի վիճակի, որից կարելի է դուրս գալ արմատական փոփոխությունների միջոցով: Մարգարյանն ասաց, թե սա բարդ խնդիր է, ենթադրում է անձնական, քաղաքական ամբիցիաների հրաժարում, հակառակ դեպքում գործընթացը դատապարտված է ձախողման: ՛՛Այլ հարց է՝ ինչ ճանապարհով ենք հասնելու սրան: […]

՛՛Թուրքին Արազ գետը հասցրինք… ՛՛/վիդեո/

Նաև երգ ու նվագով է բարձրանում զինվորի հոգին: Իմաստալից երգը ուժ ու կորով հաղորդելու ինքնատիպ զորությամբ է լցված: Գորիսում գեներալ Մանվել Գրիգորյանին ողջունեցին երգով: ՛՛Մենք շատ տղերք՝ ախպեր կորցրինք, թուրքին Արազ գետը հասցրինք, պաշտպանեցինք պատիվը մեր մայրերի, երբ եկան տղերքը քաջ Մանվելի՛՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ