16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բացատրելով Հայոց Ցեղասպանությունը

Երբ Օսմանյան կայսրությունը 1914-ին Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ,  15 միլիոն մարդ՝ էթնիկ քրդեր, թուրքեր և այլ ժողովուրդներ էին բնակվում Անատոլիայում, գրում է Interpress.am-ը` Harvard magazine-ին հղումով: Նրանց թվում էին նաև 2-2.5 միլիոն հայեր, որոնք  հիմնականում կենտրոնացած էին Արևելյան Անատոլիայի վեց նահանգներում, որոնք ընկած էին ռուս-օսմանյան առճակատման երկայնքով: Պատերազմի ավարտին կայսրության հայերի 90 […]

՛՛Ճշմարտության կեսն ասելը շատ ավելի վտանգավոր երևույթ է՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը մեղադրում է, որ վերջինս խոշոր գործարարներին, ասել է թե՝ օլիգարխներին, չի ցանկանում դուրս բերել ստվերից, որովհետև նրանց ընտրությունների ժամանակ օգտագործում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառքներ բաժանելու և այլ ու այլ նպատակներով:  Ճշմարտության կեսն ասելը, սակայն, շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կիսով չափ հղի լինելը: Հայ ընտրազանգվածը բաղկացած է […]

“Երգող” Օբաման` համացանցի աստղ /վիդեո/

Համացանցի օգտատերերից մեկը` Barackdubs կեղծանունով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթներից հատվածներ է վերցրել եւ այնպես համադրել, որ ստացվել է, որ նախագահը “երգում է” հայնտի երաժիշտ Մարկ Ռոնսոնի  Uptown Funk հիթը: Տեսահոլովակը բազմահազարավոր դիտումներ է ունեցել:

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու […]

Եթե վարույթը ՌԴ իրավապահների ներքո է, ՀՀ քնննչական կոմիտեն ի՞նչ է անում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին անդրադառնալը հղում արեց Պետական սահմանի մասին օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ սահմանին փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Նա հարցրեց, թե ինչու Գյումրիի ողբերգության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ոչ թե հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիներին, այլ փոխանցվել է Գյումրիի 102 ռուսական ռազմաբազայի տարածք: […]

Սայլը տեղից չի շարժվում. ի՞նչ կլինի ՛՛Նաիրիտի՛՛ ճակատագիրը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի հետ կապված խնդիրը: ՛՛Սայլը տեղից չի շարժվում, խնդիրն ավելի է բարդանում և սուր է դառնում, քանի որ աշխատանքային կոլեկտիվը, որ ազատվում է աշխատանքից , անորոշության մեջ է հայտնվել՝ թե ապագայի հետ կապված, թե աշխատավարձերի հետ կապված՛՛: Մինասյանը խնդրեց ասել, թե ինչ […]

Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Սեյրան Օհանյանը նոր մանրամասներ է ներկայացրել

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խնդրեց ՊՆ Սեյրան Օհանյանին անդրադառնալ օրեր առաջ Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքին. ՛՛Իրոք խոսքը գնում է մի ցավալի երևույթի մասին, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտում, երբ սպորտհրապարակում գտել էին Հայկազ Բարսեղյանի դին՝ կախված վիճակում, իրականության մեջ փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են. […]

Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։ «Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան  միջատներ՝ ընդհուպ կարիճներ […]

“Դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ”

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ Արարատը մշակութային  ժառանգություն ճանաչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նման առաջարկություն նա արեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:  ՛՛Երբ հռչակվեց հռչակագիրը համայն հայության, այս համատեքստում առավել ևս ՀՀ կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի, հետապնդի այս հարցը՛՛: Ըստ պատգամավորի՝ հատկապես այս տարի պետք է այս գործընթացն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ