17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

՛՛Վարիչ մեքենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում՛՛

Երդվյալ ազատամարտիկների միությունն իր ներկայացուցչական կազմով նույնպես մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին:՛՛Մեր միությունը չհանդիսանալով քաղաքական կառույց, չի կարող անտարբեր լինել մեր երկրին վերաբերող հարցերի նկատմամբ: Բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու ոտնահարված արժանապատվությունն է, որը երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ: Հատկանշական […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին […]

Թուրքիայի Էրդողանը ասում է, որ պատմությունը կլինի Հայոց Ցեղասպանության դատավորը. Իսկապե՞ս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «վճարել» 1915-ին սկսված հայերի զանգվածային սպանությունների համար, միայն այն դեպքում, եթե «անաչառ պատմաբանների խորհուրդը» ընդունի, որ մահացող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է հանցագործության համար, գրում է interpress.am-ը` Washington post-ին հղումով: «Եթե պարզվի, որ մենք հանցագործություն ենք կատարել և պետք է վճարենք, ապա Թուրքիան կորոշի […]

Օսկանյանի առաջարկած միակ ելքը /վիդեո/

՛՛Այսօր իշխանությունն ուղղակի բացակա է, կան անհատներ, բայց չկա իշխանություն, որ ճիշտ գնահատի իրավիճակն ու գործի, չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ չի դրսևորում ճգնաժամային իրավիճակներում՛՛,-այսօր ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ընդգծեց՝ չկան արդյունքներ, փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած մի խումբ, որն իր համար դրական արդյունքներ է գրանցում.Օսկանյանի […]

՛՛Կարճ ժամանակում միասնական գործողություններով հասնելու ենք արտահերթ ընտրությունների՛՛

 ՛՛Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում մեր քաղաքացիների հետ, մեզ թույլ չի տալիս, և մենք այդ հնարավորությունը չունենք՝ երկրորդ շանս ունենալու՛,-այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն, ըստ նրա, որքան էլ ծայրահեղ է վիճակը, մայդաններ ու քաղաքացիական պատերազմներ չպիտի լինեն Հայաստանում: ՛՛Մենք կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը […]

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում

Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է» խորագրով սեմինար-քննարկում։ Ծրագիրը կազմակերպել էր «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հետ համատեղ: Մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Սեմինար-քննարկման նպատակն էր երիտասարդության շրջանում հիվանդության մասին ճիշտ ինֆորմացիայի տարածումը: Հանդիպման ընթացքում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, բժշկական […]

Պետբյուջեն հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները. Արսենյանը՝ ԲՀԿ-ին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին շարունակում են քննադատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հրաժարականն էին պահանջում: ՛՛2008թ. տնտեսական ճգնաժամի պարագայում նա բերեց Ազգային ժողով և ներկայացրեց պետբյուջեի ծրագիր, որը որ հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները՛՛, -նշեց ՄԱԿ նախագահ, պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ժամանակ գիտակցաբար խաբել […]

Եթե Վազգեն Սարգսյանը ժամանակին չաներ դա

”Մեզ մայդան պետք չէ, մեզ Ուկրաինա պետք չէ”,-այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին ասաց “Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ ԲՀԿ ղեկավարի միջոցով պետք է երկրում փոփոխություններ լինեն, պետք է բոլորը միավորվեն: ՛՛Ով ասես, ում ասես ինչ ասես ասել է այստեղ, բայց բոլորիս ամենամեծ բանը, որ պիտի ժառանգենք մեր երեխաներին, դա […]

Պերմյակովը մինչ Գյումրի ուղարկվելը հոգեբուժարանում բուժվել է. Lifenews

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը դեռեւս ծառայության ընթացքում, նախքան Գյումրի տեղափոխվելը, որոշ ժամանակ բուժվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժարանում: Բժիշկները նրա մոտ վարքային լուրջ շեղումներ են նկատել, տեղեկացնում է ռուսական  Lifenews-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով` Պերմյակովը զորակոչվել է 2014-ի մայիսի 15-ին եւ մինչեւ դեկտեմբերի 3-ը ծառայել Ռուսաստանում: Սակայն տեղի […]

Գլխավոր հասցեատերը Թուրքիան է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մեկնարկն է տարելիցի հետ կապված միջոցառումների եւ հայ ժողովրդի կողմից ցեղասպանության զոհերի ոգեկոչման գլխավոր ուղերձն է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հռչակագրի յուրաքանչյուր դրույթը հավաքական խոսք է` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ