25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ուղիղ ասենք, ճիշտը դա է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց “Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին” որոշումը: Նա նշեց, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն  կրթություն և նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են ՀՀ սնանկության մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմաված ստաժավորումը: […]

Խաչատուրովն ազատվեց պարտադիր ծառայությունից

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ՝ Գեորգի Խաչատուրովը ժամանակավորապես ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Խաչատուրովին մինչեւ 2017 թվականը տարկետում տալու համար պաշտպանության նախարարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել կառավարությանը: Նշենք, որ Գեորգի Խաչատուրովը հանդես է գալիս Հայաստանի բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, 2018 թվականին էլ ձմեռային օլիմպիական խաղերին:

Դեկտեմբերի 9-ը՝ ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախածում:Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նկատեց, որ փոփոխությունը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում բոլոր ցեղասպանությունների դատապարտման և զոհերի հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել […]

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

ՀՀ Կառավարությունն այսօր հավանության չարժանացրեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի “Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում է տարածային ամբողջականությունը, ինչը ոչ նպատակահարմար է՝ ըստ կառավարության:Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:

“Նորմանդական քառյակը” 48 ժամում հրադադարի պետք է հասնի. Մինսկում բանակցությունները շարունակվում են /վիդեո/

“Նորմանդյան քառյակի” առաջնորդների բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը՝ հենվելով իր աղբյուրների վրա: Հիշեցնենք, որ Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները եւ քննարկում են Ուկրաինայի հարցը: Արդեն իսկ համաձայնեցվել է փաստաթղթի 80%-ը: Այն ընդգրկում է մոտ տասը կետ: Աղբյուրը նաեւ ասել է, որ փաստաթղթի ընդունումից հետո […]

Ծառուկյանը կպարտադրի՞ .168 ժամ

՛՛168 ժամ՛՛ թերթը գրում է. Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ ՀՀԿ-ականների, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտնելու է իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից ու հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Դրանից հետո ներքաղաքական կյանքում կհաստատվի նոր իրավիճակ, ոչ իշխանական ուժերը, […]

Genealogy. Եվրատեսիլ-2015-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով /վիդեո/

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո, տեղեկացնում է` Հանրային հեռուստաընկերության կայքը: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց […]

… որ պապան մնա . երեխային այրած մայրը մահացավ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Նոր նորքի 4-րդ զանգվածից այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 47 ամյա Աննա Բադալյանը երեկ առավոտյան մահացավ, իսկ 9 ամյա փոքրիկը թերթին ասաց.՛՛Փափուկ խաղալիք եմ ուզում, դպրոց գնալ,  ու որ պապան մնա՛՛: Հայրն իր հերթին թերթի հետ զրույցում ասել է.՛՛Խնամում եմ երեխայիս, էստեղ եմ , վերջ, էլ չեմ գնալու: Խոսք եմ տվել երեխայիս, որ […]

ԲՀԿ-ն գնում է վա-բանկ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, որ Ծառուկյանն ավարտել է երկօրյա այցը Մոսկվա, որտեղ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ իշխանական կուսակցության հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր: Ուշագրավ է, որ մոսկովյան այցին զուգահեռ` երեկ տարածվել է փետրվարի 5-ին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի անցկացրած համաժողովի հռչակագիրը, որտեղ նշվում է, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ