20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

“Ցանկացած ըմբոստացող կարող է ընկնել այդ նույն օրը”

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հակված չէ Բերձորի դեպքերի մասին երկար խոսելու, սակայն չի կարող չնշել, որ դատապարտում է տեղի ունեցածը, քանի որ բռնություն է կիրառվել Արցախի հերոսների նկատմամբ. ’’Սակայն քանի որ Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ, հասկանալի պատճառներով մենք պետք է ԼՂՀ-ը զերծ պահենք այնպիսի իրավիճակներից, ինչպիսին նախաձեռնել էին երթի մասնակիցները: Ես […]

Սպասողական /վիդեո/

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ցեղասպանության համահայկական հռչակագիրը ուղղված է երեք խմբի. ՛՛Համայն հայությանը՝ և սփյուռքին, և հայաստանաբնակ հայերին, և աշխարհին, և Թուրքիային: Դա մեր քաղաքական ու պահանջատիրական հայտն է աշխարհին ու Թուրքիային, որ մենք չենք մոռացել, մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել և հայ ժողովրդին, որ մենք պետք է շարունակենք պայքարը՛՛,- Henaran.am-ի […]

՛՛Ժամանակն է պինդ ձգել գոտիները՛՛

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Վերջին ամիսներին նավթի գների անկումը մեծ ազդեցություն է թողել նաև Ադրբեջանի տնտեսության վրա: Ամեն օր սեփական երկրի հզորացման մասին ճամարտակող Իլհամ Ալիևը վերջերս ստիպված է եղել հայտարարել, որ ժամանակն է պինդ ձգել գոտիները: Ալիևը հրաման է ստորագրել որոշ պետական կոմիտեների և դեպարտամենտների վերացման մասին: Սա նաև անխուսափելիորեն բերելու […]

Երեւանում մայրն այրել է 9-ամյա որդուն /լրացված/

Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված […]

՛՛Տիկի՛ն Նաիրա, Հայաստանն երբեք այսքան ապահով չի եղել՛՛

Միանշանակ դատապարտելի է երիտասարդ ակտիվիստի առևանգումն ու ծեծի ենթարկելը և բնական են յուրաքանչյուրիս զայրույթը նման միջադեպերի առիթով, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ քաղաքական ուժերը՝ տվյալ դեպքում ԲՀԿ-ն, ուղղակիորեն օգտագործում է այս տխուր միջադեպը Հայաստանում ներքաղաքական օրակարգ ձևավորելու համար, նախ պետք է նշել, որ Արտակը և նրա գործընկերներ՝ փոքր և միջին ձեռնարկատերերը, ապաքաղաքական պահանջով էին […]

Հայ դիվանագետները Մյունխենում նեղն են գցել Ալիևին

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ համաժողովի ՛՛Ուկրաինայից անդի. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում՛՛ հատվածում: Ադրբեջանի Նախագահն ըստ էության կրկնեց վերջին երկու տասնամյակում արդեն ձանձրալի դարձած հայտարարությունները: Իլհամ Ալիևի համար համաժողովի այդ հատվածում, որտեղ ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ամեն ինչ չէ, որ անցավ հարթ: Իր ելույթից հետո նախ հարցով նրան […]

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։ Նախարարները անդրադարձան տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը […]

Դժվարանցանելի են Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է: Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ