20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Սկսենք մեզնից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը մանրամասներ է ներկայացրել փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստից. «ՀՀԿ-ի նշանավոր նիստում ուշագրավ ելույթ է ունեցել նաեւ նախապես մի քանի բաժակ խմած Մանվել Բադեյանը` «Եվրոստան ույուտ»-ի տերը: Նա ողջունելով Սերժ Սարգսյանի ջախջախիչ ելույթը` որոշել է տեսակետ հայտնել եւ ասել է` այո, պետք է ֆեոդալներին հեռացնել քաղաքական դաշտից, բայց պետք է սկսել մեր ֆեոդալներից»: Մանրամասները` թերթի […]

Ռուսաստանում ձերբակալվել է հայ «Ադրիանո Չելենտանոն»՝ սեռական ոտնձգության մեղադրանքով.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Կեմերովոյում Հայաստանի 36-ամյա քաղաքացին մի կնոջ հետևից մտել է շենքի մուտք, հարձակվել նրա վրա ու կատարել սեքսուալ բնույթի հանցագործություն: Կինն սկսել է ճչալ ու դրանով իսկ վախեցրել հանցագործին: Տեղի ունեցածից հետո տուժածը գնացել է ոստիկանություն ու նկարագրել իր վրա հարձակված անձի արտաքինը՝ նշելով, որ նա նման […]

Իրենք սովոր են զոհեր լինեն, իրենք չզոհվեն. «Առավոտ»

«Առավոտ»-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար, վերջին օրերին խաղաղության կոչ հնչեցրած միակ ուժի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է` ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցման մեջ Ռոբերտ Քոչարյանը դեր խաղացե՞լ է:  «Ռոբերտ Քոչարյանի խոսքի մեջ էլ կար մտահոգություն: Մենք չպիտի փնտրենք մեր երկրում դավաճաններ կամ մտածենք, որ ավելի շատ ենք երկիրը սիրում: Ով մտահոգ էր երկրի ճակատագրի մասին, մտածում էր այնպես անենք, […]

«Մնջոն» դանակի 10 հարվածով սպանել է իր կնոջը տարիներ առաջ սեքսի առաջարկ արած մանկության ընկերոջը.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արամ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: 37-ամյա Արամը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի հունվարի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրի վրա […]

Գազի գնի շուրջ. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը անդրադարձել է գազի թանկացման հարցին նշելով.  Ներկայիս փոխարժեքը արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից եւ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ դոլար փոխարժեքը: «Մեր մասնագետների կողմից […]

Հեռանում եմ.«Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով երեկ առավոտյան հայտարարություն տարածելուց հետո Գագիկ Ծառուկյանը ընդունել է իր աջակցությամբ ստեղծված «Ազատամարտիկների դաշինք» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կազմակերպությունների ներկայացուցիչներին: ԲՀԿ նախագահը ընկճված տեսք է ունեցել եւ ազատամարտիկներին ասել է, որ ինքը դուրս է գալիս քաղաքական պրոցեսներից:  Մանրամասն թերթի այսօրվա համարում

«Դաշնակցությունը» սպասում է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհ»-ը հիշեցնում է, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Իսկ այդ արձանագրությունները նախագահ Ս.Սարգսյանն օրերս հետ կանչեց խորհրդարանից:  Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ժամանակին 7 կետից կազմված առաջարկություն են արել ու սպասում են իշխանությունների քայլերին:  Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Առանց Ծառուկյանի

Օրվա քաղաքական “հաշտեցումից” հետո քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ պատվավոր նախագահ “կարգելու” հարցը: Նշվում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը աստիճանաբար կշարժվի այս օրակարգով: Կուլիսներում քննարկվում է` ով կարող է փոխրինել Ծառուկյանին հարցը: Ի դեպ, մինչ այսօր ԲՀԿ-ական քոչարյանամերձ հատվածում բավական ակտիվ էին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ վերլուծությունները: Նշվում էր, որ Ծառուկյանին “մեջտեղից հանելու” […]

Կանայք ամուսնական անհավատարմության գեն ունեն. գիտնականներ

Ավստրալիայի Քվինսլենդի գիտնականները պարզել են, որ կանայք այնպիսի գեն ունեն, որը նրանց “ստիպում է” դավաճանել իրենց զուգընկերներին: Ընդ որում, այս գենն ունեն նաեւ տղամարդիկ, սակայն այն միայն կանանց է ստիպում գնալ դավաճանության, տղամարդկանց վրա նման ազդեցություն չունի: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնց մոտ այս գենն ակտիվ է, ավելի հաճախ են դավաճանում […]

Հայերեն քեֆ՝ Կիրովաբադում…./վիդեո/

«Իմ երազանքը, որ Կիրովաբադում՝ Գանձակում հայերեն քեֆ անենք»,-սահմանային զորամասերից մեկում, մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ  Սեյրան Չիլինգարյանը: Խոսքը ուղղելով «Ղարաբաղյան պատերազմի  վետերանների միություն» կազմակերպության Թալինի տարածաշրջանի հրամանատար, ազատամարտիկ Արագած Մկրտչյանին (Բոնդո) Չիլինգարյանը նկատեց. «Բոնդոն էլ պարետ կլինի, որովհետև Շուշիում պարետ էր… »: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ