24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՌԴ պետդումայի խոսնակը կժամանի Հայաստան

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը այս շաբաթ աշխատանքային այցով կժամանի Հայաստան, գրում է Газета.Ru-ն: Սպասվում է, որ մարտի 30-31-ին Սերգեյ Նարիշկինը կհանդիպի ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի և վարչապետի հետ: ՌԴ պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին և «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» ֆորումի շրջանակներում կլոր սեղանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բոաոյի միջազգային համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: Նա ողջունել է համաժողովի բոլոր մասնակիցներին, […]

Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի վերելքն ու անկումը

Մ.թ.ա. 95-55 թվականներին՝ Տիգրան Մեծի կառավարման օրոք,  Հայաստանը բարգավաճում  էր և առժամանակ դարձել էր Հռոմից դեպի արևելք հզորագույն տերությունը, գրում է Interpress.am-ը`Ancient-origins.net-ին հղումով: Մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների կողմից  Անտիոքոս Մեծի պարտությունից հետո արևելքում Սելևկյան կայսրության իշխանությունը թուլացավ: Հույն աշխարհագրագիր Ստրաբոնի համաձայն, Հայաստանն այդ ժամանակ կառավարվում էր Անտիոքոսի 2 գեներալների՝ Արտաշեսի և Զարեհի կողմից: […]

Դուշմանը թշնամու կանանց ու երեխաներին էր կերակրում/վիդեո/

«Ինձ համար Դուշման Վարդանը ֆենոմենալ հերոս է: Ես չեմ վարանում ասեմ, որ նման հերոսները պատմության մեջ շատ քիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց «Վարդանի հետ» ֆիլմի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը: Իր ֆիլմում ռեժիսորը վեհության ու հպարտության հնչերանգներով ցույց տվեց հայ մոր ու ուժեղ կնոջ կերպարի ամբողջականությունը: Դուշման Վարդանի մոր կերպարի մեջ խտացավ հերոսությունն ու հայրենասիրությունը: «Դուշմանի […]

Կարմիր գինին փրկում է հիշողության կորստից

Խաղողի եւ կարմիր գինու մեջ առկա միացությունները կարող են հրաշագործ ազդեցություն ունենալ հիշողության վրա` կանխելով հիշողության կորուստը: Նման եզրահանգման են եկել գիտնականները, հայտնում է Zee News-ը: Գիտնականները կարծում են, որ կարմիր գինին կարող է օգտակար լինել անգամ այնպիսի ծանր հիվանդության պարագայում, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է: Օրական մեկ բաժակ կարմիր գինին, փաստորեն, կարող է հրաշալի ազդեցություն […]

Ճանապարհի կեսին պապիկիս մայրը 1 տարեկան երեխային թողել է անծանոթ սայլի վրա ու հեռացել

Սուրիկ Մանուկյանի պատմությունը 1914 թ., Բասեն Լուսինե Մանուկյանն ArmeniaGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի ընտանիքի պատմությունը, որը լսել է տատիկից ու հորաքույրներից: Լուիսնեի պապու հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են գետը, իսկ մայրը իր 5 երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ «Պատմությունը լսել եմ տատիկիցս և հորաքույրներիցս։ Պապիկիս ընտանիքը գաղթել է Բասեն գավառի Դալիբաբա […]

Գյումրու Թատերական հրապարակում դանակահարել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանին. Գալա

Գյումրու Թատերական հրապարակում այսօր Հիմնադիր Խորհրդարանը հանրահավաք է անցկացրել, որի ընթացքում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ պատգամավորների ուղղությամբ, գրում է Galatv.am-ը: Հրապարակում նաեւ դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարվածը Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանն է: Վիրավորվել է որովայնից, այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց: Աղբյուր` Galatv.am

Գողացել է հարևանուհու բջջային հեռախոսը

Մարտի 26-ին ստացված օպերատիվ  տվյալներն իրացնելիս  ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բաժին են  հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված  Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա […]

Ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցի վրա, զոհերի թվում դեսպանն է /ֆոտո/

Իսլամիստ գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի վրա, ինչի արդյունքում նվազագույնը 7 հոգի է մահացել: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում է Սոմալիում Շվեյցարիայի դեսպանը: Նշվում է, որ պատանդների թվում կարող են կառավարության անդամներ լինել, որոնք այդ պահին եղել են հյուրանոցում, հայտնում է Midnimo.com-ը: Ահաբեկիչները զրահապատ մեքենայով մոտեցել են հյուրանոցի մուտքին եւ պայթեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված