25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ամփոփվել են ՀՀ ԱԳՆ-ի 2014 թվականի գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև 2015 թվականին ՀՀ ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2014 թվականի ընթացքում իր գլխավորած գերատեսչությունը […]

Էս ի՞նչ դարձանք մենք…/վիդեո/

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պատմության ահավոր փուլի շրջադարձն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նշեց, որ ցեղասպանություններ աշխարհում շատ են եղել, սակայն հույները, ասորիները կոտորվել են Եվրոպայում, ոչ թե իրենց հայրենիքում, ինչպես մենք՝ հայերս: «Ավելի սխալ բառ ենք մենք օգտագործում, Ցեղասպանությունն էլ է թույլ բառ, Եղեռնն էլ, մեզ բնաջնջել են: Մեր հայրենիքն […]

«Ոստիկանության քայլերգը»՝ ոստիկաններին

Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը: Ոստիկանության […]

Շոկ. մայրը երեխային գցել է գետնին ու փորձել ոտքով հարվածել նրան /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում մայրը փոքրիկ երեխային գցում է գետնին ու ոտքով ցանկանում հարվածել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում: Սարսափելին այն է, որ տեսանյութի հեղինակը երեխայի հայրն է: Ընտանեկան հերթական վեճի ժամանակ կինը սալյակից վերցրել է երեխային և նետել գետնին: Տեսնելով, որ ամուսինը տեսագրում է փորձել է ոտքով հարվածել երեխային: Դրանից անմիջապես […]

Նախագահը Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծանոթացել է բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ընթացքին, Ավանում՝ մասնակցել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին

ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի և ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների […]

Հանդիպել են Ռիչարդ Միլսին

Ապրիլի 16ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Դեսպանի խնդրանքովԳործադիր մարմնի անդամները  անդրադարձել են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար և հույս հայտնել ,որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, հարգելի վետերան ոստիկաններ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին  ու  ժողովրդին: Տարեցտարի ավելի […]

5 մարդու վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու-Նեքսիա» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետևանքով 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը

Ապրիլի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի և նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ