25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի […]

«Ամպագորգոռ հայտարարություն անելու փոխարեն պետք է գործ անել» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են գազամատակարարման հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ արված առաջարկները մանրամասն ուսումնասիրել, հետևողականորեն մոնիթորինգի ենթարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նա նշեց, որ գազի որակի, գնի, սպառողների մոտ եղած մի շարք հարցերի պատասխանները միայն այդ միջոցով, ինչպես նաև կառավարության […]

ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով. Էդուարդ Շարմազանով

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ԱԺ փոխնախագահն […]

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին  հայտնի է դարձել Իսպանիայում Հայաստանի դեսպանության  ֆեյսբուքյան էջից:  «Այսօր՝ ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Սպիտակ-Երևան ճանապարհին զինվորական մեքենա է շրջվել ձորը. ժամկետային զինծառայող է զոհվել

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի […]

«Փարկինգ Սիթի Սերվիսի» վաճառքը ձևակա՞ն է. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում: «Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը […]

Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը, ասել է. ««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի […]

12-ամյա կրթությունը լուրջ խնդիրներ կառաջացնի, այդ թվում` սոցիալական լարվածություն. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: «Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, և կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարևոր է, քանի որ ամեն տարի […]

Գործ են սարքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի հոր վրա. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. ««Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյալներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրելեն», – երեկ մեզ ասսւց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ գործի շրջանակներում ներգրավվի […]

Եթե ռուբլու կուրսը չբարձրանա, Հայաստանում գործարաններ կփակվեն. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին: «Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան ՌԴ-ն է, մի քանի ամիս է՝ կանգնեցրել են արտադրությունը եւ հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար: Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված