29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

image_26873

Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը: Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին […]

Ամուսինը դանակահարել է կնոջ վրա հարձակված համագյուղացուն

image_26877

1977 թ. ծնված Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 1993 թ. ծնված Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր և ամուսնու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով իր ամուսինը` 1965 թ. ծնված Ալեքսան Մ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին և […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի իրադարձությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն». Azatutyun.am

image_26874

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն», գրում է Azatutyun.am-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆանե Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:  «Բան Կի-մունը կարծում է, որ փաստերը ճշտելու […]

Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

image_26872

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն […]

Թուրքիան չափազանց կոշտ արձագանքեց Հռոմի պապի խոսքերին հայերի կոտորածի մասին. Իտալիայի ԱԳՆ

image_26867

Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն ու կոշտ արտահայտություններն արդարացված չեն, հայտնում է ТАСС գործակալությունը: Նա նշել է, որ դեռեւս 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II Պապն արդեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանել էր Ցեղասպանություն: […]

Ապրիլի 24-ին Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա

image_26870

Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը: այս մասին հայտարարել է  ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ, գրում է Интерфакс-ը: Ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին` Նարիշկինն ասել է, որ հաջորդ շաբաթ բախտ կունենա լինել Թուրքիայում եւ կմասնակցի Դարդանելի մարտի հարյուրամյակի տոնակատարությանը:

«Ե՞րբ ենք վերջապես տեր կանգնելու մեր հոգևոր հարուստ ժառանգությանը»

image_26854

Ուրախալի և իսկապես պատվաբեր էր, որ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին Ս. Գրիգոր Նարեկացուն հռչակեց իբրև «Կաթոլիկ Եկեղեցու վարդապետ», որով ընդգծվեց Ս. Գրիգորի սրբակենցաղությունը, ուղղափառ և համաքրիստոնեական մտածողությունն ու արժեքային համակարգը: Վստահ եմ, որ կաթոլիկները նրա երկերը նորից կթարգմանեն տարբեր լեզուներով և կմեկնաբանեն իրենց դիտանկյունից: Սոցցանցերում անօրինակ հիացմունք էր և խանդավառություն, և ամեն մեկը շտապում էր այս […]

Հռոմի պապը 2016-ին կգա Հայաստան. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

image_26868

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազանը տեղեկացրեց, որ Հռոմի պապը Հայաստան կգա 2016 թվականին: «Սխալ է այն տեղեկատվությունը, թե Հռոմի պապին հրավիրել են Հայաստան` ապրիլի 24-ին ներկա […]

Հայոց դիվանագիտության անկասելի հաղթանակը.«Հայոց Արծիվները» ողջունում են

image_26856

«Հայոց Արծիվները» ողջունում են… Հայոց դիվանագիտության անկասելի հաղթանակը Քրիստոնեապաշտ Հայե՛ր, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որն իրականացվեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից, մեկդարյա հայ ժողովրդի պայքարի գլխավոր դիվանագիտական հաղթանակն էր: Քրիստոնյա աշխարհի ավագագույն ներկայացուցչի շուրթերից Հայոց Եղեռնը առաջին անգամ բնորոշվեց որպես «Անցյալ դարի առաջին խոշոր ցեղասպանություն»: Գլուխ խոնարհելով 1,5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված