20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Որքան արժե էլեկտրաէներգիան ՀՀ-ում, ՌԴ-ում ու Ուկրաինայում

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող տարիֆը բնակչության համար 41.85 դրամ է։ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել նոր տարիֆի՝ 58 դրամ։ ՀՀ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է՝ 40% ատոմակայան, 29% ՀԷԿ-եր, 29%-ը՝ Ջէկ-եր։ Ուկրաինայում գործող տարիֆը բնակչության համար ամսական մինչև 100 կվտ սպառման համար 7.4 դրամ է (0.366 հրիվնա), 100-ից 600՝ 12.8 դրամ (0.63 հրիվնա) և 600 կվտ-ից ավել պարագայում՝ […]

Տարածաշրջանի ամենացավոտ հարցը` ԼՂ հիմնախնդիրը, դեռեւս լուծված չէ. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վյետնամի նախագահ Չյոնգ Տան Շանգի պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի ամենացավոտ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, որը մինչև հիմա լուծված չէ, հայտնում է АПА-ն։ «Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես միջազգային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», – հայտարարել է Ալիեւը:

Մարդկային կապիտալի ինդեքս. որտեղ է Հայաստանը

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է մարդկային կապիտալի ինդեքս վերնագրով զեկույց: Հրապարակված զեկույցում ներկայացված են 124 երկրների մարդային ռեսուրսների բնութագիրը, տարիքային կազմը, կրթվածության աստիճանը, հմտությունների մակարդակը և այլն: Վարկանիշային համակարգում Հայաստանը 72.5 միավորով զբաղեցնում է 43-րդ տեղը 124 երկրների շարքում: Տարածաշրջանային երկրները վարկանիշում զբաղեցնում են հետևյալ դիրքերը` Ռուսաստանը 77.5 միավորով`26-րդ տեղը, Ադրբեջանը 67.5 միավորով` 63-րդ […]

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը: Նրան պատկանող արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում՝ արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի փորձաքննության համաձայն՝ Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի կողմից արտադրված «Թան-0.5լ» արտադրատեսակը ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց […]

«Ավարտին հասավ երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն ու «ԵՍ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարյանը ամուսնալուծվել են: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արման Մուշեղյանը: «ԱրմԱնիի վերջը: Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին […]

Երևան 2015. Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և  ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝  նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված  է պրոֆեսիանալ թիմի կողմից […]

Ավտովթար Աբովյան – Հրազդան ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Աբովյան – Հրազդան հատվածում՝ «Օրրան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածում (39-րդ կմ) բախվել են «Մերսեդես» մակնիշի 41 RU 001 պ/հ […]

Ինչու պաշտոնանկ արվեց ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Այս պաշտոնանկությունը մամուլում ներկայացվեց մեկ ուղղվածությամբ: Արա Դավթյանին կադրերի ռեզերվ ուղարկելը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպին, որն ունեցավ ծանր վերջաբան՝ տուժողներից մեկը կորցրեց մի աչքի […]

Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը /վիդեո/

Երեկ 90 տարեկան հասակում մահացել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը, գրում է РИА “Новости”-ն: Երաժիշտն օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի հետ կապված բարդացումների պատճառով։  Քինգի կարիերան սկսվել է 1948-ից, նա համարվում էր բլյուզի ամենահեղինակավոր կատարողներից մեկը եւ ստացել էր «բլյուզի արքա» մականունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ